Գլուխ երրորդ
նիզակը պարզել էր կողքի և ուր որ էր, կնետեր պարթև արքայի վրա ։ Իսկ Դարեհը, վահան չունենալով, անխուսափելի հարվածի դեմ պարզել էր բացված ափը ։
Խճանկարի եզրերում ՝ անագապղնձե բարձր աշտանակների վրա, օրորվում էին երեսուներեք բոցե լեզվակներ ՝ խորհրդանշելով Ալեքսանդրի ապրած տարիները ։
Զարմանալի զուգադիպությունից քվեստորը փշաքաղվեց. Ալեքսանդրը վախճանվել էր իր այժմյան տարիքում ։
Մռայլված ու գլխիկոր նա դուրս եկավ սրահից ։ Ալեքսանդրն իր տարիքում աշխարհակալ զորավար էր, իսկ ի ՞ նչ է արել ինքը անմահության համար ։ Նրա հոգին տակնուվրա էր լինում սեփական անձի հանդեպ տածած հանկարծակի թերարժեքության զգացումից ։ Ո ՞ վ է ինքը, մտածում էր նա ՝ կուրորեն առաջանալով խավար միջանցքով, հասարակ մի քվեստոր, որ առավոտից իրիկուն գլուխ է ջարդում անպետքական հաշվեմատյանների վրա. ոչնչություն է ինքը և անհայտության խավարում պիտի խարխափի այսպես, քանի որ արժանի չէ կենարար այն լույսին, որ աշխարհի վրա սփռում է բոցագես Ապոլոնը. ամենասովորական մահկանացու է ինքը և զուր էր տարիներ շարունակ փայփայում այն միտքը, թե իր արյան մեջ առկա է աստվածային կայծ ։
Նույն օրը նրան գրություն բերին Մումերկոսից, որից իմացավ, թե իսպանական իր քվեստուրան ամենևին պատահական չի եղել և որ Ֆակտիոն այդ կերպ իրեն հեռացրել է քաղաքից ։ Մումերկոսն այդ մասին տեղեկացել էր նորանշանակ մի սենատորից, որի ներկայությամբ պարծեցել էր գինովցած Բիբուլոսը ։
Նա կտոր-կտոր արեց գրությունը և այրեց օջախի մեջ ։ Նրա ձեռքերը դողում էին, քունքերը ՝ տրաքվում, և աչքերի դեմը մթագնում էր, երբ պատկերացնում էր, թե Բիբուլոսն ինչպես է իր նման փափկասուններին գլխին հավաքած ՝ ծաղրել իրեն, և խելագարի պես սենյակից սենյակ էր նետվում ՝ ջարդուփշուր անելով ձեռքն ընկած իրը ։ Նա բարկությունը թափեց սպասավորների վրա, որոնք անխոհեմաբար փորձում էին հավաքել փշրված արձանիկների բեկորները ։ Ափրոկլեսը չէր երևում նրա աչքին, բայց աներևույթ ուրվականի նման հետևում էր տիրոջը ՝ պատրաստ կատարելու նրա հրամանը ։
Երբ ջարդելու ոչինչ այլևս չկար, նրան հանկարծահաս խոնջություն համակեց, և նա ուժասպառ փլվեց բազմոցին ։ Նրա գլխում հանդուգն ծրագրեր էին հաջորդում միմյանց ։ Հետո փորձեց զայրույթը խեղդել գինով, ու թմրելով քնեց ։ Սպասավորները չհամարձակվեցին նրան ննջարան տեղափոխել ։
Երազում նրան երևաց, որ բռնաբարում է հարազատ մորը ։ Տարօրինակ տեսիլից անհանգստացած, առավոտ կանուխ իրեն գցեց երազահանների մոտ, իսկ սրանք հայտարարեցին, թե իրեն սպասվում է իշխանություն ամբողջ աշխարհի վրա, քանզի մայրը, որին տեսել է իր տակ, ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը, որ պաշտվում է որպես ամենայն կենդանյաց ծննդաբերող ։
Նույն օրը նա լքեց պրովինցիան ։
Գլուխ երրորդ
Ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ էր շահել ժողովրդի համակրանքը, և նա, հասնելով քաղաք, իսկական ծովահանդես սարքեց ՝ այդ նպատակով նախօրոք