Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 73

— Այն գործում է ահա արդեն երեք ամիս,— հաստատեց Կեսարը ։ Ճիշտ ժամանակին ես եկել, երեկոյան հավաքվելու ենք Մարկոս Անտոնիոսի մոտ...
— Մարկոս Անտոնիոսի ՞,― Ռուֆիոնը կիտեց հոնքերը,― Գայոս Անտոնիոսի եղբորորդին դե ՞ մ է Ֆակտիոին ։
— Միայն վրեժխնդրությունը չէ որոշում որ ճամբարին պատկանելը, Ռուֆիոն, գաղափարի կռիվն ավելի դաժան է և իրար դեմ կարող է հանել նույնիսկ եղբայրներին ։
Ռուֆիոնը ոչինչ չգտավ առարկելու, թեև զարմանքը չէր լքել նրան ։— Այսօր կտեսնես նաև Օպիոսին. նա այս ողջ ընթացքում թաքնվում էր Գալլիայում ։
— Օ ՜ պիոս, Օպիոս,― բացականչեց Ռուֆիոնը ՝ հիշողության գիրկն ընկնելով ։— Ինչպե ՜ ս էր դպրոցում դնգստում մեզ անխիղճը ։ Էլի նույն կռվարա ՞ րն է ։
— Այն օրից, երբ նա վիզը ոլորելով Սետաբում խեղդեց աժդահա ցուլին ՝ ամենքը խուսափում են ընդհարվել նրա հետ ։ Կուրիոնն էլ է լինելու. ա ՛ յ, թե կուրախանա ՝ տեսնելով քեզ ։ Ի դեպ, ինչոր բան հիշելով ՝ Կեսարը հանկարծ կանգ առավ, եթե չեմ սխալվում Աղինիոս Պոլիոնը քո հեռավոր ազգականն է, այդպես չէ ՞։
Ռուֆիոնը գլխով արեց.— Նա ևս Աստուրիայում է, և մտադիր եմ այցելել նրան ։
— Դու նրան լա ՞ վ ես ճանաչում,― Կեսարը բռնեց Ռուֆիոնի թևը,― կօժանդակի ՞ նա մեզ ։
— Այս յոթ ամսում նրա հետ տեսնվել եմ երկու անգամ, հպանցիկ, և ժամանակ չի եղել տեղեկանալ նրա դիրքորոշմանը ։ Որքան ինձ հայտնի է նա այստեղ է գալիս բծախնդիր ցենզորների աչքից հեռու բավականություն ստանալու համար. ասում են նա այստեղ այնպիսի նախաճաշեր է տալիս, որ չի բավականացնում ցերեկը, և խնջույքներ, որոնց չի հերիքում գիշերը, և Ավրորան նրան ու իր խոհակիցներին գտնում է օթոցներին մրափած կամ շքեղ ամառանոցի անթիվ ննջարաններում պարուհիների հետ առանձնացած. իսկ այդ պարուհիներին նա առասպելական գներով ձեռք է բերել ասիական արքունիքներից և ոսկեզարդ կառքով ման է տալիս իր հետ ։ Նա լիովին թողել է քաղաքականությունը և կանանցից բացի հետաքրքրվում է միայն Էպիկուրոսի գրքերով ։ Գիտեմ, որ չի սիրում Ցիցերոնին, քանի որ այդ բերանբացը ինչեր ասես դուրս չի տալիս Էպիկուրոսի հասցեին ։ Իսկ գինի խմում է Բաքոսի նման...
Պոլիոնի մոտ հյուրընկալության առաջին օրերն անցնում էին գլադիատորական դաժան մարտերով ուղեկցվող անվերջանալի կերուխումի մեջ ։ Նա հրավիրել էր նաև տեղի մեծահարուստ երիտասարդներին. սրանք ոչ մի րոպե չէին լքում Պոլիոնին, և հռոմեացի պատրիկներին չէր հաջողվում խոսել նրա հետ ։
Պոլիոնն ասպարեզ էր հանում մահապարտների դաշունազեն խմբեր և ոչ միայն չէր ներում պարտվածներին ու վիրավորներին, այլև ինքն էր վերջ տալիս նրանց ՝ կտրելով նրանց զարկերակը ծոծրակի վրա ։ Արյունը ցայտում էր շատրվանի պես, լճանում խճազարդ հատակին. իսպանացի հյուրերը, որ սառնասիրտ չէին իրենց պատրոնների նման, գունատվում էին ու հետ տալիս օթոցների վրա, իսկ Պոլիոնը ծաղրում էր նրանց ՝ գոչելով.