համքարությունները նրա անունով են երդվում, ինչ է՝ նա մեծ քանակությամբ ոսկի և
հացահատիկ է բերելու Իսպանիայից։
— Ոչի՜նչ,— ծոր տվեց Ֆուֆիդիան,— նրա հարստությունն ուր որ է կսպառվի, և երբ
կարիքը գերակշռի համառությանը, նա էլ կգա մեր քղանցքները համբուրելու։—
Հետո, մի պահ հիշողության գիրկն ընկնելով, երանությամբ ավելացրեց.
— Ա՜խ, Ֆելի՜քս, Ֆելի՜քս, եթե չփչացնեիր ամեն ինչ, հիմա այդ պճնամոլի ու նրա
գիրուկ ուսուցչի հոգիները վաղուց այն աշխարհում կլինեին։ Ամեն ինչ սարքել էի
այնպե՜ս հմտորեն...
— Երազելու ժամանակ չէ, հարկավոր է ինչ-որ բան անել,— խայթեց Ցիցերոնը՝
արգահատանքով լի հա