դրեց մարդկային ցեղի ՞ ն ։ Օ ՜, որքան կուզենայի դու այդպես պատախանեիր, քանի որ այդ դեպքում ես կիմանայի, որ սերվել եմ աստվածներից և ամեն քայլափոխի ինձ խոչընդոտողների երեսին կշշպռեի այդ ։ Բայց դու, ցավոք սրտի, նման բան չես ասում, ավելին, շարունակում ես պնդել, թե իմ և աստծո նմանությունը պատահական է ։
— Օ ՜,― նա ձեռքերը կրկին կարկառեց վեր ՝ անչափ գոհ հաջող մարտից,— եթե ես կարողանայի այսպիսի հեշտությամբ գտնել ճշմարտությունը, որպիսի հեշտությամբ հայտնաբերեցի սխալը...
Քո բախտից, Վելլեյո ՛ ս, մարմինս սառը լոգանք է տենչում և երկար չեմ խոսի, միայն մի քանի խոսք կասեմ քո այդ մարդանման աստծո վարքի մասին ։ Եթե նա մարդանման է, ուրեմն ապրելու տեղ պիտի ունենա. որտե ՞ ղ է նա բնակվում, ի ՞ նչ ձգտումներ ունի ։ Դու պնդում ես, թե նա ոչինչ չի անում և երանելիության մեջ է. բայց եթե նա մարդակերպ է, ապա մարդու նման պիտի հետևի իր մարմնին, պիտի նստի, ելնի, վազի և էլի հազար ու մի նման բաներ ։ Իսկ այդ ի ՞ նչ երանություն է, ե ՞ րբ է պատահել, որ երջանիկ համարվի անգործ մարդը ։ Պատկերացնում եմ քո աստծուն, որն իր հավերժական կյանքի ընթացքում ոչինչ չի արել, ոչնչի մասին չի մտածել ու մի գլուխ կրկնել ու կրկնում է. « Ա ՜ խ, ինչ լավ է ինձ համար, ա ՜ խ, ինչպիսի երանության մեջ եմ ես »։ Քո աստվածը, որ անվերջ ենթարկվում է ատոմների մշտական հոսքին, մի ՞ թե իսկապես չի վախենում կործանումից ։ Ես, օրինակ, կասկածում եմ նրա հավերժությանն ու երանելությանը ։
Եթե աստված իսկապես այնպիսին է, որպիսին դու ես ներկայացնում նրան, եթե նա մարդկանց հանդեպ ոչ մի դիրքորոշում չունի, ոչ սիրում է, ոչ ՝ ատում, այդպիսի աստվածը թող ողջ լինի ու հեռու մնա ինձանից ։ Ես ինչո ՞ ւ աղոթեմ նրան ՝ պրոպոտիուս սիտ, երբ նա չի կարող ողորմած լինել ոչ մեկի հանդեպ, քանի որ, ինչպես ինքդ ես պնդում, սերն ու ողորմածությունը թուլության նշաններ են ։
Ցիցերոնն ավարտեց ելույթը և ներկաների հիացական հայացքների ուղեկցությամբ մոտեցավ ավազանին ։ Վելլեյոսը, որ նաև տղամարդավարի պարտվել գիտեր, ասաց նրա հետևից.
— Ես անզգույշ եղա հենց սկզբից, երբ վեճի մեջ մտա ակադեմիկոսի հետ, որը նաև փայլուն հռետոր է ։ Քեզ միայն դափնիներն են պակասում, ուրիշ ոչինչ ։
— Դու ների ՛ ր ինձ,— Ցիցերոնը շրջվեց նրա կողմը,— եթե վեճի թունդ պահին վիրավորեցի ինքնասիրությունդ, բայց նման մարտերից պարտվողն ավելի մեծ օգուտ է քաղում ։ Դու հիմա խորհելու բավականին նյութ ունես, իսկ ես, ավա ՜ ղ, ոչ ։
Մարկոսը նոր միայն նկատեց շքեղազարդ թիկնաթոռին բազմած կոնսուլին և մոտենալով հարգալից ողջունեց նրան ։ Մյուսները ևս վարվեցին նույն կերպ ։
Կոնսուլի դեմքից չքացել էր մշտական ինքնաբավությունը, և կիսամերկ քվիրիտները դա համարեցին վատ բանի նշան ։
— Իմաստասիրությամբ աշխարհը մենք վաղ թե ուշ կնվաճենք, ես դրանում չեմ կասկածում,— խոսեց կոնսուլը տխրաձայն,— բայց ահա ռազմական գործը սկսել է կաղալ ։
— Ի ՞ նչ է եղել, ի ՞ նչ է պատահել,— անհանգստացած քվիրիտները շրջապատեցին նրան ։