աստվածները ՝ անվերջ ։ Ի ՞ նչ է ստացվում, քո աստվածներից ոմանք յոլա են գնում առանց անունների ՞...
— Դե նրանց ինչի ՞ ն է պետք անունը, երբ բոլորն էլ նույն դեմքն ունեն,— սրամտեց Հորտենզիոսը ։
Հավաքվածներն աշխույժ փռթկացին, իսկ Վելլեյոսը շառագունեց ։
Ցիցերոնը չէր ավարտել խոսքը, նա սպասեց, մինչև սենատորները հանդարտվեցին, ապա, երկու ձեռքով հենվելով թիկնաթոռին, շարունակեց.
— Եթե աստվածները մարդու կերպարանք չունեն, իսկ դա նոր ապացուցեցի, և դու նրանց այլ տեսքով չես ընդունում, ապա ինչո ՞ ւ չես համարձակվում հերքել նրանց գոյությունը ։ Չես կարող ։ Եվ խելոք ես վարվում, չնայած այդ քայլից քեզ ետ է պահում ոչ թե երկյուղը ժողովրդից, այլ հենց իրենցից ՝ աստվածներից ։
Եթե չես կարող հերքել նրանց գոյությունը, ապա ի ՞ նչն է խանգարում քեզ ՝ որպես աստված, ընդունել արևին, լուսնին կամ հավերժական բանականությանը ։
« Ես երբեք չեմ տեսել մտածող էակ ՝ մարդկային կերպարանքից զատ »,— ասում է քո Էպիկուրոսը ։ Պատկերացնո ՞ ւմ եք, նա չի տեսել ։ Իսկ աստծուն տեսե ՞ լ է, որ հավատում է նրա գոյությանը ։― Ֆրիգիդարիումում հայտնված կոնսուլ Կատոնը գրավեց հավաքվածների ուշադրությունը ։ Սենատորները կամենում էին մոտենալ ու ողջունել նրան, սակայն կոնսուլը ձեռքի հանգիստ շարժումով նշան արեց չընդհատել հետաքրքիր բանավեճը ։
Ցիցերոնը թիկունքով էր կանգնած դեպի մյուսները և չնկատեց կոնսուլին ։
— Ես այդպես էլ չեմ հասկանում ՝ ինչո ՞ ւ է Էպիկուրոսը պնդում, թե աստվածները նման են մարդկանց և ոչ ՝ հակառակը ։
— Բայց ի ՞ նչ տարբերություն,— ուսերը թոթվեց Վելլեյոսը,― եթե սա նման է նրան, ապա նա էլ նման է սրան ։
— Ընդհանուր առմամբ դու ճիշտ ես, բայց չպետք է մոռանալ, որ աստվածները հավերժական են, իսկ մարդիկ հայտնվել են երկրի վրա մի ինչ-որ պահից սկսած ։ Եվ քանի որ աստվածները գոյություն են ունեցել մարդուց առաջ, ուրեմն չէին կարող մարդուց փոխ առնել նրա տեսքը ։ Հետևաբար, պետք է ասել, որ մարդիկ ունեն աստվածային կերպարանք, ոչ թե աստվածները ՝ մարդկային ։
— Հերիք է, Մարկո ՛ ս,— կատակեց ներկաներից մեկը,— Վելլեյոսը փոխում է դպրոցը ։
— Ո ՛ չ,— կտրուկ պատասխանեց Ցիցերոնը,— ներողամի ՛ տ եղիր ռազմական, բայց ո ՛ չ գաղափարական հակառակորդի հանդեպ ։ Ինչ վերաբերում է դպրոցը փոխելուն, վստահ եղեք, նա չի անի այդ, քանի որ, որքան էլ անհիմն թվան իր դրույթները, միևնույն է, դրանք իրենն են, և իմ այս ելույթից հետո նա կշտկի իր խոսքերը, խոցելի տեղերը կսքողի նորովի և ավելի հմտորեն կպաշտպանի դրանք ։ Համոզմունք փոխելը դա հագուստ փոխել չէ ։
Վերջին հարցն եմ ուզում տալ քեզ, Վելլեյո ՛ ս. դու, որ պնդում ես, թե բնության գործերում բանական ոչինչ չկա, ասա ինձ, այդ ի ՞ նչ երջանիկ պատահականությամբ ատոմները կառչեցին միմյանց այնպես, որ ծնվեցին աստվածակերպ մարդիկ ։ Ի ՞ նչ, մենք պիտի համարե ՞ նք, թե երկնքից վար իջավ աստվածների մի ընտանիք և սկիզբ