ամենագեղեցիկ արարածը մարդն է, որ կա։ Իսկ մի՞թե դու կարող ես երկրի վրա կամ
ծովի տակ նշել մի կենդանու, որը չի հիանում իր տեսքով և իր ցեղը չի համարում
ամենակատարյալը բոլոր ցեղերի մեջ։ Բայց քանի որ նման բան տեղի չի ունենում,
կնշանակի նրանցից յուրաքանչյուրը գոհ է իր արտաքին տեսքից ու ներքին
կառուցվածքից։ Մի՞թե դու իսկապես կարծում ես, թե արծիվը, առյուծը, դելֆինը մեկ
այլ կերպարանք գերադասում են իրենց ունեցածից։ Այնպես որ, զարմանալի ոչինչ
չկա՝ բնությունը մարդուն ևս մղել է իրեն ամենագեղեցիկը համարելու մտքին։ Եվ սա
է պատճառը, որ մարդու կարծիքով աստված կարող է նման լինել միայն իրեն, եթե
կամենում է լինել ամենակատարյալ։ Դու, Վելլեյո՛ս, որ պնդում ես, թե աստված նման
է մարդու, կարո՞ղ ես ասել, թե ինչպիսի՞ մարդու է նա նման։ Մի՞թե բոլոր մարդիկ
գեղեցիկ են, և ն