ճոխ ճաշկերույթից հետո, Հիերոնը նրան խնդրում է բացատրել ՝ ով է աստված և ինչպիսին է նա ։ Քեոսացին խնդրում է մտածելու համար իրեն մեկ օր ժամանակ տալ ։ Երբ հաջորդ օրը Հիերոնը կրկնում է հարցը, քնարերգուն առաջարկում է սպասել ևս երկու օր, իսկ հետո ՝ չորս օր, ութ օր և այսպես շարունակ ։ Երբ այս ամենից խիստ զարմացած արքան հարցնում է, թե ինչու է ամեն անգամ նա կրկնապատկում օրերի քանակը, Սիմոնիդեսը պատասխանում է.
— Որքան խորն եմ մտածում, արքա ՛, այնքան այդ հարցն ինձ համար մութ ու անհասկանալի է դառնում ։
Ես հիմա չեմ քննարկի աստվածների լինել-չլինելու հարցը. ինքս գտնում եմ, որ նրանք գոյություն ունեն, բայց ահա քո բերած ապացույցն ինձ թվում է բոլորովին անհիմն ։ Դու պնդում ես, թե աստծո գոյության հիմնավորված փաստարկ է հենց այն, որ բոլոր ժողովուրդներն ու ցեղերը ընդունում են նրա գոյությունը ։ Բայց դա ոչ միայն անհիմն է, այլև ՝ կեղծ ։
Վելլեյոսի դեմքի վրայով դժգոհության ալիք անցավ, նա ցանկացավ պաշտպանվել, բայց Մարկոսը թույլ չտվեց անել այդ ՝ ասելով.
— Մի ՛ վրդովվիր, հիմա քեզ համար էլ ամեն ինչ պարզ կդառնա ։ Ես համբերությամբ լսեցի քեզ և, առանց ընդհատելու, տարա քմծիծաղներդ, այնպես որ, նույն կերպ վարվիր և ինքդ ։
Ահա մտածում և չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է քեզ հայտնի աշխարհի բոլոր ժողովուրդների կարծիքը ։ Ես, օրինակ, խորապես համոզված եմ, որ կան բազմաթիվ վայրենի ցեղեր, որոնք պատկերացում անգամ չունեն աստվածների մասին( այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կարող է հաստատել այդ) և քո ասածներից հետևում է, որ եթե վայրենին ամենևին տեղյակ չէ, ուրեմն աստված չկա ։ Բայց թողնենք դա ։ Դառնանք քո մյուս դրույթին ։ Ի ՞ նչ է նշանակում ՝ մարմին չէ, բայց նման է մարմնի, արյուն չէ, բայց նման է արյան ։ Ես սա կհասկանայի, եթե խոսքը գնար մոմից կամ կավից ծեփված արձանների մասին ։ Բայց որ կենդանի արարած աստծունը մարմին չէ, այլ նման մի բան, ես անզոր եմ հասկանալ ։ Դու էլ, Վելլեյո ՛ ս, դա չես հասկանում ։ Դու պարզապես չես կամենում խոստովանել այդ ։ Կրկնում եք, անգիր արած դասի նման կրկնում եք մի միտք, որը ձեր Էպիկուրոսը զառանցել է տաքության մեջ. իսկ նա սիրում էր պարծենալ, թե ինքը ոչ մի ուսուցիչ չի ունեցել ։ Եթե ես դա չիմանայի, ապա, գեթ մեկ անգամ լսելով նրան, անմիջապես գլխի կընկնեի ու կհավատայի, որ նա իսկապես ոչ մեկից ոչինչ չի սովորել, ինչպես կհավատայի վատ կառուցված վիլլայի տիրոջը, որը պարծենում է, թե յոլա է գնացել առանց ճարտարապետի ։ Իսկ գլխի կընկնեի, քանի որ եթե նա լսեր հայտնի իմաստուններին, նման անհեթեթություններ դուրս չէր տա ։
Ֆրիգիդարիում մտան Կատիլինան, Մումերկոսը, Բիբուլոսը, գրեթե բոլոր նրանք, ովքեր տաք սրահում էին Ցիցերոնի բաղնիք մտնելու պահին ։
— Եվ ի ՜ նչ մեծ հայտնագործություն, ով անմա ՛ հ աստվածներ, ինչ հանճարեղ նորամուծություն,— Մարկոսը ձեռքերը կարկառեց վեր,— մարմին չէ, բայց նման է մարմնի ։ Այդ ի ՞ նչ բարդ հասկացություն է, անիմանալի ի ՞ նչ խորհուրդ, որ Վելլեյոսն ի զորու է հասկանալ, իսկ ահա Ցիցերոնն ու Սուլլան, Հորտենզիոսը և մյուսները ՝ ոչ ։
Հիմա եկ դառնանք աստվածների արտաքին տեսքին ։ Դու գտնում ես, որ նրանք մարդու նման են և ուրիշ ոչ մեկի, համարելով, թե ամենակատարյալ ու