նախքան Էպիկուրոսի վեհ մտքերին անդրադառնալը մի հարց տալ ձեզ ՝ Պլատոնն այդ ի ՞ նչ աչքերով է տեսել աստծո վարպետությունն աշխարհստեղծման գործում ։ Ի ՞ նչ պատրաստություն է տեսել աստված աշխարհը կառուցելուց առաջ, ի ՞ նչ գործիքներից է նա օգտվել, ի ՞ նչ լծակներից, այդ ի ՞ նչ մեքենաներ է նա կիրառել ՝ այսպիսի ահռելի տուն ստեղծելու համար ։
— Դու շարադրի ՛ ր քո բոլոր հարցերը,— ասաց Մարկոսը,— ես կլսեմ քեզ առանց ընդհատելու և վերջում կպատասխանեմ բոլորին ։ Նմանապես խնդրում եմ վարվես և դու ։
— Թող այդպես լինի,— համաձայնեց Վելլեյոսն ու շարունակեց ։— Պլատոնը պնդում է, որ թեև աշխարհը ձեռակերտ է, այն նաև հավերժական է ։ Բայց չէ ՞ որ նա ինքը սովորեցնում է ձեզ, որ սկիզբ ունեցող ամեն ինչ անպատճառ պիտի նաև վերջ ունենա ։ Սա մեկ ։
Բնություննն ինքը մեզ պատկերացում է տալիս աստվածների բնույթի մասին, և ի սկզբանե մեր բանականության մեջ դրոշմված է, որ նրանք հավերժական են ու երանելի ։ Եվ քանի որ սա բոլորն են ընդունում, ապա լիովին ճիշտ է Էպիկուրոսի հայտնի միտքը, թե հավերժականն ու երանելին չպիտի ունենան ոչ մի հոգս և այդպիսիք չպիտի պատճառեն ուրիշներին ։ Այնպես որ, նրան խորթ են ատելությունն ու բարյացակամությունը, քանի որ այդ բոլորը թուլության արտահայտություններ են, որը հատուկ չէ աստծուն ։ Ուրեմն հարկավոր է մարդկանց մոտ մեռցնել վախը աստվածների ուժի և ատելության հանդեպ, նրանք ոչ ատում են, ոչ էլ բարյացակամ են. հետևաբար, նրանցից ոչ մի վտանգ չկա ։
Ինչ վերաբերում է աստվածների արտաքին տեսքին, ապա բոլոր երկրներում նրանց ներկայացնում են մարդու տեսքով ։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հավերժականն ու երանելին պետք է լինի նաև ամենակատարյալ, ամենագեղեցիկ ։ Իսկ ի ՞ նչ կա մարդուց գեղեցիկ ։ Ոչինչ ։ Նրա անդամների դիրքը, մարմնի գծերի համադրությունն անկրկնելի է ու կատարյալ ։ Մյուս կողմից, քանի որ աստված ինքը բանական էակ է, իսկ բանականությամբ օժտված է միայն մարդը, ուրեմն աստված պիտի ունենա մարդկային կերպարանք ։ Այստեղ պիտի շեշտեմ, որ այդ կերպարանքը մեր իմացած մարմինը չէ, բայց նման է մարմնի, նրանց երակներում արյուն չէ, բայց նման է արյան ։ Էպիկուրոսն իր այս խելամիտ հայտնագործությունը շարադրել է բավականին նուրբ, այնպես որ ոչ բոլորը կարող են ըմբռնել այն, սակայն ես կարծում եմ, որ քո մտքի խորաթափանցությունը, Մարկո ՛ ս, կբավականացնի այն հասկանալու համար ։
Իսկ ի ՞ նչ է անում աստված, ինչո ՞ վ է զբաղված,— հարցնում է ինձ Հորտենզիոսը ։ Իսկ նա ոչինչ էլ չի անում ։ Այո ՛, այո ՛, հենց այդպես ՝ ոչ մի զբաղմունք չունի ։ Նա բավականություն է ստանում իր խորին իմաստությունից և գիտի, որ այդ մեծագույն բավականությունը վայելելու է ընդմիշտ ։ Լոկ այսպիսի աստծուն կարելի է համարել երջանիկ, իսկ ձեր համաշխարհային բանականությունը լիիրավ տաժանակիր է ։
Եթե աստված ինքն աշխարհն է, ինչպես դուք եք պնդում, իսկ աշխարհը, ամենքին է հայտնի, շեշտակի արագությամբ պտտվում է երկնային առանցքի շուրջ ՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով, ապա կարելի ՞ է պատկերացնել առավել անհանգիստ կյանք, քան ձեր աստծունն է ։ Չէ ՞ որ անհնար է լինել երանելի ՝ չիմանալով ինչ է դադարը ։ Էպիկուրոսը մեզ սովորեցնում է, որ երջանիկ կյանքն այն է, որ հոգին