ինքներս չենք խամրեցնի արդարադատ և բարեգութ դիկտատորի պայծառաշուք աստղը, որ երկնային բոլոր լուսատուներից վառ փայլում է լատին մեծանուն այրերի համաստեղության մեջ ։ Բացի այդ, աստվածայի ՛ ն Սուլլա, ինչպե ՞ ս կարելի է մոռանալ, որ այդ քրմի հանգուցյալ հայրն օգնության հասավ մեզ, երբ մեր լեգեոնները նեղն էին ընկել Հռոդոսում ։
Սուլլան դա չէր մոռացել, բայց թարմ լուրերը բոլորովին այլ բան էին հաղորդել նրան ։
— Նա այնքան էլ հաճույքով չի ընդունում իմ պատվին արվող զոհաբերությունները և դիտավորյալ բաց է թողնում մորթելու պատրաստ կենդանիներին,— ասաց դիկտատորը ՝ ուշադիր հետևելով սենատորի դեմքի արտահայտությանը ։
Մումերկոսի շուրթերը դողացին զայրույթից, բայց նա զսպեց իրեն ։
— Ես չգիտեմ ո ՞ վ և ինչո ՞ ւ է խեղաթյուրել իրականությունը,— Մումերկոսը կեղծեց. նրան պարզ էր արդեն ՝ ով է Սուլլայի ուշադրությունը հրավիրել իր նախկին սանի վրա,— բայց դեպքը, որի մասին հաղորդել են քեզ, կատարվել է իմ աչքի առաջ ։ Ես մոտ էի կանգնած և տեսա ՝ ինչպես նա օրհնեց զոհին ու հանձնեց մորթողներին ։ Այդ նրանք պատահաբար բաց թողեցին կենդանուն ։ Եթե իմ դիկտատորը բարեհաճի ունկնդրել Մարկոս Կրասոսին, իսկ նա իմ կողքին էր, կհամոզվի խոսքերիս ճշմարտացիության մեջ ։
Մտքերի մեջ ընկած ՝ Սուլլան ճեմում էր տաբիլինումի երկայնքով ։ Լիովին վստահելով լրաբերներին ՝ նա հայտնվել էր աննախանձելի իրադրության մեջ ։ Խիստ զգացված իր հասցեին ասված քաղցր խոսքերից, նա դժվարանում էր պահանջել, որպեսզի պատժեն քրմին ու նրա կնոջը ։ Բայց և անհյուրընկալ սկզբից հետո անկարող էր շոյել սենատորի ուսն ու ներում խնդրել ։
— Լա ՛ վ,— վերջապես խոսեց նա,— Կեսարին իր կյանքը փրկելու հնարավորություն կտամ. թող հեռացնի իր տնից Սիննայի դստերը և չմոռանա, թե որքան բարեգութ եղա ես իր հանդեպ ։
Դուրս գալով դիկտատորի մոտից ՝ Մումերկոսը պատգարակակիրներին ուղարկեց տուն, իսկ ինքը խիստ մտահոգված ու անտրամադիր քայլեց Տիբեր տանող նրբանցքներով ։ Քիչ անց դուրս եկավ գետափ ։ Հուլիոսների տունը հեռու չէր այստեղից ։ Գետեզրով նա ուղղվեց դեպի Ավենտին ։
Ո ՞ վ կարող էր սպասել, որ այդքան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակն այսպիսի խայտառակ վիճակի կհասցներ երկիրը ։ Այս երկու ամսում ի ՞ նչ կատարվեց Սուլլայի հետ, որ նա զորեղ անձնավորությունից վերածվեց անտանելի պատուհասի հանրապետության գլխին ։ Ճիշտ է, նա երբեք չէր փայլել բարությամբ, բայց որքան դաժան էր եղել, գրեթե նույնքան էլ ՝ ողորմած ։ Նա կարող էր չնչին զանցանքի համար մահվան ուղարկել ծառային, բայց և կարող էր չնկատելու տալ ակնհայտ հանցանքը ։ Եվ նրա համախոհներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե նա այսքան վայրագ կդառնա իշխանությունը նվաճելուց հետո ։ Այն, ինչ սկսվել էր և առ այսօր կատարվում էր քաղաքում, սոսկալի մի բան էր, աննախադեպ մղձավանջ հռոմեական ժողովրդի պատմության մեջ ։ Հռոմը կոնսուլներից խլելու առաջին օրվանից տեղի էին ունենում այնպիսի խայտառակ անկարգություններ, որպիսիք քաղաքը չէր տեսել իր գոյության յոթ դարերի ընթացքում ։ Սուլլայի քաղաքական թշամիների դեմ սկսված հաշվեհարդարն աստիճանաբար վերածվել էր անձնական հարաբերությունների լուծման անողոք պայքարի ։ Դիկտատորի կողմնակիցները ՝