դեպքում, երբ վիրավորվելով մեկընդմիշտ թողել եմ զինվորական գործը և բոլորովին անտեղյակ եմ Ասիայում տիրող իրավիճակին »։
Նա հետաքրքրվեց, թե երբ են ժամանել բանբերները ։— Քառորդ ժամ առաջ, մեծարգո ՛ սենատոր,— պատասխանեցին նրան ։
Կնշանակի իր հրավերը ոչ միայն առնչություն չունի Ասիայում սկսված պատերազմի հետ ։ Դա նրան ավելի տխրեցրեց. դիկտատորը հիմա անտրամադիր կլինի, քանի որ Արշակի հետ գաղտնի պայմանավորվածություն ուներ միասնական ուժերով վերացնել հայերի պետությունը ։
Կասկածներով իրեն այլևս չտանջելու համար Մումերկոսը մոտեցավ մագաղաթներով ծածկված սեղանին և ձեռքն առավ դրանցից մեկը ։ Մի քանի տող կարդալով ՝ հասկացավ, որ դիկտատորը հուշեր է գրում Յուգուրթական պատերազմի մասին ։
Միջանցքում ոտնաձայներ լսվեցին ։ Սենատորը հեռացավ սեղանից և ձևացրեց, թե հիանում է լուսամուտից երևացող պարտեզի նրբին ձևավորումներով ։
Դուռը բացվելուն պես Մումերկոսը շրջվեց դեպի ներս մտնող դիկտատորը և, ուղիղ աչքերի մեջ նայելով ՝ փորձեց կարդալ նրա մտքերը, նախքան դրանք կարտասանվեին բարձրաձայն ։
— Այդ ինչպե ՞ ս պատահեց, Մումերկո ՛ ս,— հարցրեց Սուլլան կոպիտ տոնով ՝ գնալով դեպի բազմոցը,— որ Սիննայի աղջիկը առ այսօր ողջ է և, կարծես դա քիչ է, նա կինն է Մարիուսի ազգական Գայոս Կեսարի, որը վաղուց Աքերոնի [ 5 ] այն ափին պիտի լիներ ։ Ինչո ՞ ւ տեղյակ չես պահել ինձ ։ Մի ՞ թե մոռացել ես, թե կոնսուլներն ինչպես վարվեցին մեր մարդկանց հետ ։ Եթե ամեն ոք քողարկի իր սանին, ծանոթին կամ բարեկամին, երբեք չենք ազատվի մեր թշնամիներից. առանց այդ էլ Իսպանիայում նրանք երկու լեգեոն են հավաքագրել փախստակներից ։
Մումերկոսը շտապեց մեղմել Սուլլայի զայրույթը, քանի դեռ նա վճիռ չէր արձակել. այլապես ամեն ինչ կարելի էր կորած համարել ։
— Իմ դիկտատո ՛ ր, մի ՞ թե աստվածային քո վեհությանը վիրավորանք հասցրած չէի լինի, եթե դահճի մոտ ուղարկեի անօգնական, մեկ շաբաթ առաջ ծննդաբերած կնոջը կամ ջերմախտով տառապող նրա ամուսնուն ։— Իմանալով Սուլլայի թուլությունները ՝ ոստիկանապետը ջանաց ինքնասիրություն շոյող խոսքեր գտնել ։
— Մի ՞ թե քսանամյա հասարակ մի քուրմ կարող է լուրջ սպառնալիք լինել Վեներայի ընտրյալի համար, որը հաղթեց կոնսուլներին, գերեվարեց Յուգուրթային, հնազանդեցրեց Պոնտոսի արքա Եվպատորին ։ Առ այսօր իմ ամեն քայլը նպատակ է ունեցել բարձրացնել Երջանիկ [ 6 ] դիկտատորի համբավը, և եթե իմ այս արարքը Հռոմուլոսի հանճարեղ հետնորդի ստրով չէ, ու նա կասկածում է իմ նվիրվածությանը, թող վարվի ինձ հետ, ինչպես կամենա ։
— Քո վարմունքի մեջ ես հանցավոր ոչինչ չեմ տեսնում, բայց... Զգալով, որ Սուլլան հանդարտվում է, Մումերկոսը համարձակվեց ընդհատել նրան.
— Ինձ համար թշնամին թշնամի է, իմ դիկտատո ՛ ր, լինի ազգական, եղբայր, թե նախկին սան ։ Ես կարող եմ ուղղել սխալս թեկուզ այսօր. հրամայի ՛ ր, և նրանց գլուխները մեկ ժամից ընկած կլինեն ոտքերիդ մոտ ։ Բայց մի ՞ թե դրանով մենք