Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 32

Գլուխ երրորդ
հրապուրել նրան, իսկ երբ կապվի քեզ, նրա գլուխը մտցնես, թե ճանաչում ես մի մարդու, որն ամենից արժանավորն է Կիլիկիա գործուղվելու համար ։
Թույլ չտալով կինը ծանրութեթև անի առաջարկը ՝ Լուկուլլոսը ծոցից հանեց ոսկեդրվագ մի զարդատուփ և դրեց Պրեցիայի ափը ։ Բացելով տուփը ՝ Պրեցիան այնտեղ գտավ սուտակով և շափյուղով զարդարված հրաշագեղ մի շղթա ։
— Օգնի ՛ ր ինձ ընկնել Ասիա, և ես կզարդարեմ քեզ այնպիսի ապարանջաններով, որպիսիք չեն կրել հռոմեական թագուհիներն անգամ,— կոնսուլյարիսը շղթան գցեց կնոջ պարանոցով ։— Պոնտոս, Ասորիք, Հայաստան. գանձերի այս անհատնում շտեմարանները կփռեմ ոտքերիդ տակ ։
— Շտեմարաններ ինձ պետք չեն,— հայելու մեջ տնտղելով զարդը ՝ ասաց Պրեցիան,— գնի ՛ ր ինձ համար մի վիլլա, եթե մեծ հոգս չէ քեզ համար ։ Անցյալ տարի ՝ Լուպերկալիայի տոներին, Կում էի գնացել, այնտեղ մի հրաշալի վիլլա տեսա և այդ օրից կորցրել եմ հանգիստս ։ Ամեն առավոտ, երբ Մորփեոսը լքում է մարմինս, և հոգիս արթնանում է վերստին, ինձ թվում է ՝ կբացեմ աչքերս ու կհայտնվեմ այնտեղ, դուրս կգամ պարտեզ ու կարբենամ պինիաների վաղորդյան բույրով, ականջս կշոյի շատրվանի մելամաղձոտ խշշոցը, բոկոտն կքայլեմ մարջանի փոշով ծածկված ծառուղիներով և կցողվեմ այգաբացի շամանդաղով, ծնկներիս կփարվեն հեզաճկուն վիթեր ու եղնիկներ...
Պրեցիայի դեմքին երանավետ զմայլություն էր դրոշմվել, և նա իր առջև տեսնում էր Կումի այն վիլլան ։
— Դու կունենաս այդ ամենը, առաջին ռազմավարից քեզ այնքան գանձեր կուղարկեմ, որ կկարողանաս կառուցել այնպիսի շքեղ վիլլա, որպիսին չի տեսել Հռոմն իր պատմության մեջ ։
Պրեցիան սեղմվեց կոնսուլյարիսին և, հայելու մեջ նայելով նրան, փաղաքշանքով ասաց.
— Առավոտյան, երբ գնաս իմ մոտից, կարող ես Կիլիկիա մեկնելու պատրաստություն տեսնել ։ Սետեգան վաղուց սիրահետում է ինձ, ես խուսափում էի նրանից, քանի որ ծեր է արդեն ։
— Առավոտյա ՞ ն,— Լուկուլլոսը ձևացրեց, թե չհասկացավ ակնարկը ։— Այո ՛, Լուկիո ՛ ս, այս գիշերը նվիրի ՛ ր ինձ ։

Գլուխ երրորդ

Գերության առաջին օրերն անցան գրեթե աննկատ, քանի որ դեռ ներքուստ հպարտանում էր իր հանդուգն արարքով և մեծ հույսեր էր կապում պրովինցիաներում բնակվող Մարիուսի նախկին զինակիցների հետ, որոնք նրա խորին համոզմամբ ոչինչ չէին խնայի իրենց առաջնորդի զարմիկին փրկելու համար ։ Բայց հետզհետե նա սկսեց տարակուսել իր արարքի ճշմարտացիության վրա, ու երբ լրացավ գերության երկրորդ շաբաթը, իսկ ծառաները չվերադարձան, նա վերջապես ցած գլորվեց հպարտության բարձունքից, և նոր միայն իր վիճակն իրեն ներկայացավ անողոք պարզությամբ ։ Եվ նա սկսեց դատափետել իրեն ՝ փրկագինն անխոհեմաբար ավելացնելու համար, չհասկանալով, թե որ չար ոգին դրդեց իրեն այդ անիմաստ քայլին ։ Ի ՞ նչ էր ուզում ինքն ապացուցել դրանով, մի ՞ թե իր արարքն իսկական