Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 271

4. Jump up↑ Սուրհանդակները կրում էին օձազարդ մական ։ Արտահայտությունը հեղինակինն է ։
5. Jump up↑ Աքերոն ― առասպելական գետ, որի մյուս ափն էին անցնում մեռյալների հոգիները ։ Աքերոնի այն ափին լինել ՝ նշանակում է մեռած լինել ։ 6. Jump up↑ Սուլլան ուներ Ֆելիքս ՝ Երջանիկ, մականունը ։ 7. Jump up↑ Լեգատ ― լեգեոնի հրամանատար, նրանից բարձր միայն գլխավոր հրամանատարն էր ։ Լեգեոնի կազմում կար մի քանի հազար զինվոր ։ 8. Jump up↑ Էրիմանթյան այդ վարազ ― Ամեն ինչ ավերող առասպելական կենդանի, որին սպանեց Հերակլեսը ։
9. Jump up↑ Պրետոր ― քաղաքի դատավոր, ընտրվում էր ժողովրդի կողմից ՝ ժողովրդական ժողովում ։ Պրետորները նույնպես երկուսն էին, որպեսզի մեկը վերահսկեր մյուսին ։ Ընդհանրապես բարձրագույն պաշտոնները երկուական էին, որպեսզի բացառվեին կամայականությունները ։
10. Jump up↑ Պրետեքսիան դեռահասի զգեստ էր ։ Պրետեքսիան չէր ձգել ՝ այսինքն դեռ չէր ազատվել դեռահասի զգեստից, անչափահաս էր ։ Չափահասն արդեն տոգա էր հագնում ։
11. Jump up↑ Լիսիպոս ― Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից քանդակագործ ։
12. Jump up↑ Ակադեմիկոս ― Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցի հետնորդներ ։ Պլատոնը ուսուցանում էր Ակադեմ կոչվող վայրում, այստեղից էլ առաջացել է անվանումը ։
13. Jump up↑ Գենիուս ― ապագան կանխագուշակող աստվածություն, պահպանում էր իր ընտրյալ մարդկանց ։
14. Jump up↑ Բարձրագույն պաշտոնյաներին ուղեկցում էին երկու թիկնապահ ՝ լիկտոր ։
15. Jump up↑ Ազատություն ստացած նախկին ստրուկ, որն ապրում էր տիրոջ տանը ։
16. Jump up↑ Կենտուրիոնը( նաև ՝ ցենտուրիոն) պատերազմի ժամանակ կոհորտայի ՝ գնդի, հրամանատար էր, խաղաղ ժամանակ իրագործում էր պատժիչ ֆունկցիաներ ։ Կենտուրիոն ուղարկել ՝ այստեղ նշանակում է մահապատժի ենթարկել ։ 17. Jump up↑ Ֆլամին ― անձեռնմխելիությամբ օժտված հոգևորական ։ 18. Jump up↑ Նոբիլ ― մեծահարուստ ։ 19. Jump up↑ Նկատի է առնվում Հռոմի հիմնադիր եղբայրների մասին լեգենդը, համաձայն որի այդ եղբայրները սնվել են գայլի կաթով ։ 20. Jump up↑ Կոնսուլյարիս ― նախորդ տարվա կոնսուլ, որը պահպանում էր որոշակի գործառույթներ ։ 21. Jump up↑ Էքսեդրում ― հյուրասրահ ։ 22. Jump up↑ Կարիատուհի ― կնոջ կերպարանքով սյուն ։ 23. Jump up↑ Քվեստոր ― պետական միջին պաշտոնյա, քվեստորի պաշտոնը զբաղեցնելուց հետո միայն կարելի էր ընդգրկվել սենատի կազմում ։ 24. Jump up↑ Էդիլ ― ոստիկանապետ ։ 25. Jump up↑ Պոմպեոսի մականունը, բառացի նշանակում է Մեծ ։