Այլայլված և հուզմունքից դողալով ՝ նա շրջվեց դեպի իրենից հետո եկողները և ձեռքերը նրանց պարզած ՝ կանչեց աղերսաձայն.
— Օգնեցե ՜ ք, բարի մարդիկ, որդին դավու ՜ մ է հոր դեմ ՝ չիմանալով այդ մասին ։ Աղաչու ՜ մ եմ ձեզ ՝ լուր տարեք նրանց, խափանեք չարը, որ անսահման դառնություն է բերելու ձեզ և ձեր քաղաքին ։ Լսե ՜ ք ինձ, բարի մարդիկ, դադարեք երգել և լուր տարեք նրանց...
Ամբոխը երգում էր ինքնամոռաց և չէր լսում ոչինչ ։ Նրան հրում էին այս ու այն կողմ, ծաղրում էին ՝ հարբածի տեղ դնելով, պղնձե դրամ էին շպրտում դեմքին ։ Նա հեկեկաց անզորությունից և դեմքն ափերով բռնած ՝ արտաբերեց արցունքի միջից.
— Օ ՜, երկնային աստվածներ, դո ՛ ւք, որ բազմիցս աջակցել եք նրան, ինչո ՞ ւ եք այդպես դաժան այժմ. չէ ՞ որ ինքներդ էիք Սերվիլիային արգելել բացահայտել գաղտնիքը ։
Մարդկային անհատնում հոսանքը նրան առավ իր մեջ և շարունակելով գալարվել նեղլիկ փողոցներում ՝ հորդաց դեպի կուրիա ։
— Մի ՞ թե ողջ կյանքում ես այսպես էլ ստրուկ կմնա ՜ մ,— դառնությամբ գլուխն օրորելով ՝ արտասվում էր Նուրց Րան,— մի ՞ թե զուր էր տարիների տառապանքն իմ...
Կեսարն անհարմար զգաց ուրիշի ներկայությամբ կարդալ գաղտնիք պարունակող գրությունը և մի քանի տակ ծալելով ՝ այն պահեց ձեռքում պատեհ ժամանակ կարդալու մտադրությամբ ։
Կուրիայի ծածկահարդակի մոտ շքախումբը կանգ առավ ։ Պատգարակից իջած դիկտատորին ընդառաջ եկավ Աղինիոս Պոլիոնը և խնդրեց մեկ րոպե տրամադրել իրեն ։ Կեսարը բաժանվեց Բրուտոսից և աստիճաններով բարձրանալով ՝ լուռ ունկնդրում էր Պոլիոնին ։ Բրուտոսը կարկամեց, նրան թվաց, թե գաղտնիքը բացահայտվել է և Պոլիոնը հիմա դիկտատորին տեղեկացնում է իրենց ծրագրի մասին ։ Սառը քրտինք պատեց նրան, նա մոլորված նայեց մուտքի մոտ արձանացած մյուս դավադիրներին և ձեռքը դանդաղ սահեցրեց տոգայի տակ ՝ պատրաստ վերջ տալու իրեն ավելի վաղ, քան այդ կանեին կուրիան հսկող վիգիլները ։ Բայց, ի մեծ ուրախություն նրա, Կեսարը չնայեց զինվորների կողմը և ընդունելով մուտքի մոտ խմբված սենատորների ողջույնը ՝ մտավ կուրիա ։ Դավադիրներից Կասկան խոսքի բռնվեց Մարկոս Անտոնիոսի հետ և ձևացնելով, թե խիստ հետաքրքրվում է Կեսարի տաճարի կառուցման ընթացքով ՝ նրան պահեց սյունաշարի մոտ ։
Կուրիայում բավականին բազմություն էր հավաքվել...
1. Jump up↑ Վիրգիլ ― քաղաքի կարգուկանոնին հետևող ոստիկան ։ 2. Jump up↑ Քվիրիտ ― Հռոմի լիիրավ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ ։
3. Jump up↑ Քրոնոսը գլխավոր աստվածների հայրն էր, նաև Ժամանակի աստվածն էր ։ Լինելով Զևսի( Յուպիտերի) հայրը, պատերազմել էր որդու դեմ և պարտվել ։ Իր անունից է ծագել քրոնիկոն բառը ։