Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Página 272

26. Jump up↑ Զինվորական պատվավոր և բարձրագույն կոչում, որ բանակը շնորհում էր նշանակալի հաղթանակներ տարած հրամանատարին։ 27. Jump up↑ Արիստոկրատական տները հովանավորում էին պլեբեյական մի քանի ընտանիքների։ 28. Jump up↑ Կանայք հատուկ անուն չունեին և նրանց կոչում էին տոհմանունով։ Այսպես՝ Հուլիոսների տոհմի բոլոր աղջիկները կրում էին Հուլիա անունը, Կոռնելիոսների տոհմի աղջիկները՝ Կոռնելիա և այլն։ 29. Jump up↑ Օրվա ժամերի հաշվարկը սկսվում էր լուսաբացից։ 30. Jump up↑ Ընտրական տեղամաս։ Հռոմը բաժանված էր տասնյոթ տրիբուսների։ 31. Jump up↑ Կեսօրյա ճաշ։ 32. Jump up↑ Սուսերամարտի դպր 33. Jump up↑ Տան և ընտանիքի պահապան աստվածներ։ 34. Jump up↑ Երբ Տիբերիոսը դիմել էր հավգուրներին, նրանք պատասխանել էին, թե մահ են կանխագուշակում, և եթե սպանի արուին՝ կմեռնի կինը, եթե էգին՝ կմեռնի ինքը։ Խճալով երիտասարդ կնոջը՝ Տիբերիոսը սպանել էր էգին, իսկ հաջորդ օրը սենատի կողմից հրահրված ամբոխը սպանել էր նրան։ 35. Jump up↑ Հյուրերին ներկայացնող ստրուկ։ 36. Jump up↑ Սանդալակերպ կոշիկներ, երկար քուղերով կապվում էին սրունքներին։ 37. Jump up↑ Մարզ Իսպանիայում։ 38. Jump up↑ Տրոյական պատերազմում տրոյացիներին աջակցած փոքրասիական թագավոր, պարտությունից հետո յուրայինների հետ տեղափոխվեց Իտալիա։ Հանդիսանում է հռոմեական ժողովրդի նախահայրը։ 39. Jump up↑ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից։ 40. Jump up↑ Պետական պաշտոնյան աշխատավարձ չէր ստանում, ավելին՝ պարտավոր էր հասարակական միջոցառումներ կազմակերպել իր հաշվին։ 41. Jump up↑ Կուսակալը պրովինցիայի՝ գաղութի, կառավարիչն էր, իր տրամադրության տակ ուներ բանակ, որը ենթարկվում էր իրեն։ Կուսակալ նշանակվում էին գլխավորապես նախկին կոնսուլները։ 42. Jump up↑ Այդպես էին կոչում պոռնկուհիներին։ 43. Jump up↑ Կապիտոլիումի բարձունքը քաղաքին կապող աստիճանաշար։ 44. Jump up↑ Լուսավորչական հանգիստ։ 45. Jump up↑ Սգում էր Ֆուֆիդիայի մահը։ 46. Jump up↑ Պատերազմում ամուսին կորցրած կին, Հռոմում արժանանում էր հատուկ պատկառանքի։ 47. Jump up↑ Գերագույն քուրմ։ 48. Jump up↑ Այսինքն՝ Բիբուլոսը դարձավ պրետոր՝ դատավոր։ 49. Jump up↑ Ժողովրդական ժողով։ 50. Jump up↑ Յուպիտերի արձանը նորոգելու իրավունքին արժանանալը համարվում էր բարձր պատիվ։ Այդ իրավունքից զրկվելը մահացու վիրավորական էր։