առթիվ նա բարեգութ կլինի և չի մերժի իրենց ։ Կեսարը վերցրեց խնդրագրերն ու խոստացավ նիստից հետո ընթերցել դրանք ։
Կաստորի տաճարը հեռու չէր, և նա որոշեց մտնել այնտեղ. նախ նա սովորություն ուներ նիստից առաջ զոհ մատուցել աստվածներին և հետո սրտանց ցանկանում էր տեսնել Սպուրիննային, ում անհիմն կանխատեսումը պատճառ էր եղել հոգեկան ապրումների ։
— Դե ի ՞ նչ, Սպուրիննա ՛,— դիկտատորը հեգնանքով դիմեց աստիճանների վրա իրեն դիմավորելու ելած գուշակին,— իդոսը եկավ, իսկ Կեսարին փորձանք այդպես էլ չպատահեց ։
Իսկ գուշակը բոլորովին չվիրավորվելով նրա խոսքերից ՝ պատասխանեց.
— Թող հավե ՛ րժ ապրի Կեսարը և թող հեռո ՛ ւ մնան նրանից ոգիները չար ։ Իդոսը, ի ՛ մ դիկտատոր, ճշմարիտ է, եկել է, բայց դեռ չի անցել ։
Մտան տաճար ։ Ոսկե շղթաներից քաշելով ՝ հիերոդուլը ներս բերեց ծաղկեպսակներով զարդարված մի ամիկ ։ Կեսարը մի փունջ բուրդ կտրեց անասունի ճակատից ու այրեց կրակի վրա ։ Հետո աղախառն ալյուր ցանելով զոհի գլխին ՝ այն կրկին հանձնեց հիերոդուլին ։ Ու մինչ սա մորթում էր կենդանուն, դիկտատորը և գուշակը մտերմաբար զրուցում էին կրակարանի մոտ ։
Ստրուկն ավարտեց իր գործը և սկուտեղի վրա բերեց կենդանու ներքին օրգանները ։ Սպուրիննան աղոթք մրմնջալով ՝ սուրբ ջուր ցողեց սկուտեղին, զննեց այն մի պահ ու տագնապած դիմեց հիերոդուլին.
— Դու ոչինչ չե ՞ ս մոռացել, Էպիկադո ՛ ս ։
— Ո ՛ չ, հա ՛ յր սուրբ,— պատասխանեց ստրուկը խոնարհվելով,— զոհն իսկապե ՛ ս սիրտ չուներ ։
— Վատ նշան է, պոնտիֆե ՛ կ,— Սպուրիննան կրծքից կախված հմայիլը պահեց աչքերի դեմ ու ինչ-որ բառեր շշնջաց ։— Երկնքի և երկրի, խավարի և լույսի տիրակալները վերջին պահին հանել են զոհի սիրտը ՝ դրանով հաստատելով իմ նախորդ կանխատեսումը. քեզ վտանգ է սպառնում ։ Զուր ես ծիծաղում ՝ ես սա ասում եմ ամենայն լրջությամբ ։ Ես էլի ապացույցներ ունեմ. ձիերի երամակները, որոնց դու Ռուբիկոնն անցնելիս ընծայել ես աստվածներին և բաց թողել արածելու ազատության մեջ, երրորդ օրն է համառորեն հրաժարվում են ուտելիքից և արցունք են թափում ։
— Սպուրիննան բոլորովին խենթացել է,— ասաց Կեսարը Բրուտոսին ՝ հարմար տեղավորվելով բարձերի վրա,— ամեն ինչում վտանգի կանխանշան է տեսնում ։— Ապա դարձավ ուղեկցին.— Դու հավատո ՞ ւմ ես կանխանշաններին, Բրուտո ՛ ս ։
Բրուտոսը սաստիկ հուզված էր և իրեն չմատնելու համար միայն ուսերը թոթվեց ։
— Իսկ թե վտանգ իսկապես կա,— առժամանակ լռելուց հետո շարունակեց Կեսարը,— ապա ես գերադասում եմ մեկ անգամ հանդիպել բոլոր կողմերից սպառնացող խարդավանքին, քան մշտնջենական տագնապի մեջ խուսափել դրանից ։ Բացի այդ իմ կյանքը հիմա ավելի թանկ է պետության, քան ինձ համար. ես վաղուց հասել եմ իշխանության և փառքի, ու եթե այժմ ինձ որևէ բան պատահի, պետությունը կմոռանա ՝ ինչ է անդորրը, քանի որ կներքաշվի շատ ավելի աղետաբեր