Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 267

Բրուտոսի առնական դեմքին վատ քողարկված դժգոհություն իջավ։ «Հիմա կհայտարարի, թե կուրիա չի գնա, և ամեն ինչ կկորչի գրողի ծոցը»,— մտածեց նա։ — Երևի չկարողանամ մասնակցել սենատի նիստին,— ասաց Կեսարը տխրաձայն։ — Դե, իհարկե, ինչի՞ մասին է խոսքը. քեզ հանգիստ է պետք,— Բրուտոսը սկսեց հակառակ ծայրից,— սենատի նիստը կարելի է հետաձգել վաղվան. միևնույն է, ոչինչ կարևոր չի վճռվելու այսօր։ Ապա նա խորին ափսոսանքով սկսեց պատմել բոլոր այն պատրաստությունների մասին, որ տեսել էին քվիրիտները և որոնց դիկտատորը չէր մասնակցելու. սենատի նիստից հետո նախատեսված էր խաղեր անցկացնել Մարսյան դաշտում, ապա բոլոր դպրոցների տասնութ ընտիր գլադիատորները կռվելու էին առյուծների խմբի դեմ, ուրախ հանդիսություն էր լինելու Ֆորումում, իսկ երեկոյան ջահերի լույսի ներքո ձիարշավ էր լինելու, որին մասնակցելու էին քաղաքի բոլոր երևելիները։ — Բայց էլ ի՞նչ տոն՝ առանց Հայրենյաց հոր, ի՞նչ հանդիսություն, որի բացմանը ճառով հանդես չի գա ինքը՝ Կեսարը։ Կեսարը նրան լսում էր հմայվածի պես, բայց տոնակատարության ծրագիրը չէ, որ գրավում էր նրան։ Նա գորովալից հայացքը չէր կտրում Բրուտոսից, նրա դիմագծերի մեջ համառորեն հոգեհարազատ գծեր էր որոնում և բոլորովին չէր կասկածում նրա անկեղծությանը։ Ինչո՞ւ է Բրուտոսին տեսնելիս ինքն ամեն անգա