Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 266

նայում էր ագռավներին, իսկ երբ դրանք իրենց սև գործն անելով ՝ դուրս թռան տաբիլինումից, դանդաղաքայլ ու շունչը պահած մոտեցավ սպանված թռչունին և առավ ափերի մեջ ։ Արքայածիտը դեռ տաք էր ։
« Վատ նշան է »,— ակամա մտածեց նա ՝ շոյելով թռչունի ոսկեդեղին փետուրները և ոչինչ չտեսնող հայացքով նայեց լուսամուտից դուրս ։
Գուցե հարկավոր է զգուշանա ՞ լ ։ Իսկ եթե լույսը բացվելուն պես Մարկոս Անտոնիոսին ուղարկի ՞ կուրիա ՝ իր անունից հետաձգելու սենատի նիստը...
Բացվող դռան ձայն լսվեց, և շուռ գալով ՝ տեսավ Ափրոկլեսին ։— Ի ՞ նչ կա,— հարցրեց ։— Եկել է սենատոր Դեցիմոս Բրուտոս Ալբինոսը ։ Կեսարը ոչ ոքի չէր սպասում ։— Ուղեկցիր նրան տրիկլինիում, սպասավորներին կարգադրիր ՝ մեզ կերակրեն ։
Մնալով մենակ գիշերազգեստը հանեց, հագավ արնագույն երիզով ճերմակ տունիկան ։ Մազերը փութաջանորեն սանրեց գագաթից դեպի ճակատը և ոսկե դափնեպսակը դնելով քունքերին ՝ լիովին քողարկեց լայն ճաղատը ։
« Սկսել եմ երազել, և այնքան խոր, որ չզգացի ՝ ինչպես թռան ժամերը,— հայելու մեջ իրեն նայելով ՝ մտածեց Կեսարը ։— Ծերանում եմ »։
Բրուտոսը ձեռքերը կրծքին հավաքած ՝ լուսամուտից նայում էր ֆորումի հրապարակում րոպե առ րոպե ահագնացող խայտաբղետ բազմությանը, որ եկել էր զվարճանալու և բավականություն ստանալու մեծ ակնկալիքներով ։ Տաբերնաներում աշխույժ առևտուր էր սկսվել. մարդիկ ձեռք էին բերում քաղցրավենիք, դիմակներ, գույնզգույն ժապավեններ, փայտյա երկար պոչերի վրա ամրացված հրեշների կավե փոքրիկ, ծիծաղաշարժ արձանիկներ ։ Խումբ-խումբ հավաքված տարեց զինվորներն ուրախ պատմություններ էին անում, իսկ պատանիները սափրում էին իրենց առաջին աղվամազը և այրում մարմանդ կրակի վրա ։
— Միամի ՛ տ խաժամուժ,— նետեց Բրուտոսն ատամների արանքից,— քեզ միայն տո ՛ նն էր պակասում ։
Կեսարը ներս մտավ և ընդունելով Բրուտոսի ողջույնը ՝ նրան հրավիրեց ճաշել իր հետ ։ Ձեռքի աննկատելի շարժումով թուլացնելով տոգան, որպեսզի չընդգծվեր հագուստի տակ թաքցրած դաշույնը, Բրուտոսը նստեց փղոսկրյա անբազկակալ աթոռին ։ Նա սովորություն ուներ տնից դուրս գալուց առաջ լավ ամրապնդվել և նախապես ներում խնդրեց, որ ինքը կօգտվի միայն մրգերից ։
— Ինչպե ՞ ս է դիկտատորի տրամադրությունը, տոնակա ՞ ն է,— հարցրեց սենատորը ՝ արծաթե դանակով առողջ, կարմրաթուշ խնձորը չորս հավասար մասերի բաժանելով ։
Կեսարը նախօրոք պատրաստել էր պատասխանը.
— Տկար եմ, սիրելի ՛ դ իմ Բրուտոս. առավոտյան կրկին նոպա ունեցա ։— Նա ափսեի մեջ դրեց փասիանի զույգ տոտիկներ, կես գավաթ լեսբոսյան կարմիր գինի խմեց և ախորժակով պիտի ուտեր համեղ մսակտորները, երբ հիշեց, որ ինքը տկար է, հետևաբար տկարավարի էլ պիտի սնվի ։