Գլուխ երկրորդ
գործերով և ուժ չեմ գտնում իմ մեջ դրանք հաղթահարելու համար, ի ՞ նչ իրավունք կարող եմ ունենալ նախատել մի մարդու, որը հասել է մարդկային երջանկության գագաթնակետին, դարձել բոլոր մայրցամաքների անվիճելի տիրակալը, աշխարհը ողողել իր անվան փառքով ։ Բայց և այնպես, ի ՛ մ դիկտատոր, ես նույնպես ապրում եմ հասարակության մեջ և տեսնում եմ բաներ, որոնք...
— Խոսիր համարձակ,— հորդորեց նրան Կեսարը ։
— Ժողովրդի մեջ աճում է դժգոհությունը քո անձի հանդեպ. շատերին դուր չի գալիս, որ դու հաշտվել ես երբեմնի քո թնշամիների հետ, որոնք զենքը ձեռքին կռվում էին քո դեմ, և որոնց դու բարձր պաշտոններ ես շնորհել ։ Եվ այն, որ կրճատել ես ձրի հաց ստացողների թիվը, նույնպես շատերի սրտով չէ, թեև ես գտնում եմ, որ հացի բաշխումը անբարոյականացնում է մարդկանց ։ Լուրեր են տարածում նաև,— իսկ դա օպտիմատներն են անում Կատոնի մահվան [ 64 ] վրեժն առնելու նպատակով,— թե դու կայսրություն ես կամենում ստեղծել...
— Կայսրությո ՞ ւն,— Կեսարը քմծիծաղ տվեց,— ես երբեք չեմ երազել կայսրության մասին. ես ունեցել եմ թշնամիներ և ջանացել եմ հաղթել նրանց, ազնիվին ՝ ազնվորեն, նենգին ՝ նենգաբար, իսկ հիմարին հանել եմ երբեմնի իր մերձավորի դեմ ։ Եվ այն, որ ամենքը խոսքները մեկ արած լքեցին Հռոմը, վկայում է նրանց երկչոտության և ո ՛ չ իմ իշխանասիրության մասին ։
— Բայց այդ և մյուս բաները գուցե և աննկատ մնային, եթե ոմանք, նպատակ ունենալով վերադարձնել հանրապետությունը, չօգտվեին դրանից և չգրգռեին ամբոխին ։
— Դու առաջինը չես, որ զգուշացնում է ինձ այդ մասին,— ասաց Կեսարը լրջանալով ։— Այդ ամենը ես գիտեմ, գիտեմ նաև, որ մեղադրում են ինձ Դոլաբելայի խելառության, Պիզոնի ընչաքաղցության և Անտոնիոսի խրախճանասիրության ու անառակության համար, բայց ես ստիպված եմ օգտվել այդպիսի օգնականների ծառայություններից, քանի որ իմ մերձավորներից բոլոր նրանք, ովքեր անշահախնդիր էին և իրենց չէին արատավորում անպարկեշտ պահվածքով, վաղուց ինձ հետ չեն, այլ Օրկուսի ավանդատանն [ 65 ] են ։
— Բայց հասունացող դժգոհությունը կարող է մի օր կործանել քեզ,— վրա բերեց ստրուկը ՝ խիստ անհանգստացած ։
Կեսարն անխոս մի քանի քայլ արեց, ապա ասաց ինքն իրեն.— Ոչինչ աշխարհում չի կատարվում առանց աստվածների գիտության ։ Այդ միջոցին գավիթ իջած սպասավորը հայտնեց, որ Կալպուրնիան սպասում է իրեն ։ Կեսարը գնաց դեպի ելքը ։
Գլուխ երկրորդ
Կեսարն արթնացավ սովորականից վաղ ։ Խնջույքից նա վերադարձել էր կեսգիշերից հետո և դեռ երկար կքներ, եթե վատ երազը չխանգարեր հանգիստը ։ Նրան երևացել էր, որ իր հոգին թռչում է Հռոմի վրայով ՝ ամպերի ներքո, դանդաղ լողում է օձագալար Տիբերի, նվիրական Կապիտոլիումի վրայով, իսկ փողոցները հեղեղած քվիրիտները ձեռքերի վրա տանում են եգիպտական ճերմակաթույր կերպասի մեջ փաթաթված իր արյունաշաղախ մարմինը ։ Հետո հայտնվել էր ամենակարող Յուպիտերը, բռնել