Գլուխ առաջին
գանգուր մազերը, որ դուրս էին թափվել դիադեմի տակից, հետո երևաց նրա դեմքը ։ Կեսարը կլանումով նայում էր նրան ու ճանաչելով ՝ կանչեց այլագունված.
— Օ ՜, Զևս Հաղթանակած, չի ՛ կարող պատահել ։
Մասն յոթերորդ
Գլուխ առաջին
Իրիկնամուտ էր ։ Կեսարը ճեմում էր գավթում ուսերին արնագույն թիկնոց գցած ։ Նրան խնջույքի էր հրավիրել Մարկոս Անտոնիոսը, և նա սպասում էր Կալպուրնիայի հայտնվելուն ։
Գավիթ թափանցող մեղմ քամին հանդարտորեն օրորում էր արմավենիների խոնարհ թևերն ու մրտենիների դալար շիվերը ։ Հաճելի ջերմությունն աստիճանաբար անէանում էր մեռնող օրվա հետ ։
Ոտնաձայներ լսվեցին ։ Գավթի դռների մեջ շիկահեր մի երիտասարդ հայտնվեց, որի դակված ականջները մատնում էին նրա ստրուկ լինելը ։ Ստրուկն առաջացավ երկչոտ քայլերով, ու երբ Կեսարը շրջվեց ձայնի կողմը ՝ կանգ առավ ու ծնկի եկավ ։ Կեսարը հասկացավ ՝ ով կարող էր նա լինել և զարմացած նայում էր նրան ։ Իսկ զարմանալու պատճառ կար ։ Մեկ շաբաթ առաջ Անտոնիոսը նրան մի գիրք էր բերել, ուր պատմվում էր իր կյանքի ու գործունեության մասին ։ Ընթերցելով այն ՝ Կեսարին հեղինակը պատկերացել էր որպես տարեց ու բազմափորձ այր, այնինչ այժմ իր առջև կանգնած էր երիտասարդ մի մարդ ։ Ու առաջին հարցը, որ ծնվեց դիկտատորի սրտում, այն էր, թե քանի տարեկան է նա ։
— Քսանութ, աստվածայի ՛ ն Կեսար,— պատասխանեց ստրուկը ՝ դիկտատորի նշանով ելնելով գետնից ։ Նա դեղին քաթանից հնամաշ տունիկա էր հագել, որը հավանաբար կրում էր տոն օրերին միայն, իսկ ոտքերն առնված էին թաղիքե սև կոշիկների մեջ ։ Նրա երկար, ոլորաձև մազերն առնված էին գինեգույն վարսակալի մեջ, դեմքին անքնության կամ մեկ այլ ուրիշ հիվանդության կնիք կար, և նա գունատ էր մումիայի պես ։
— Անունդ ի ՞ նչ է ։
— Նուրց Րա [ 63 ], պայծառաշո ՛ ւք դիկտատոր ։— Ստրուկի պատասխանի մեջ հուզմունք կար ։
— Թո ՛ ղ գեղեցիկ խոսքերը, Րա ՛. դու գիտես, ես դրանք չեմ սիրում, ես էլ գիտեմ, որ դու դրանց վարպետ ես ։
Այս ասելով ՝ Կեսարը շարունակեց ճեմել գավթի երկարությամբ ։ Ստրուկը հասկացավ, որ պիտի հետևի նրան ։ Կեսարն արտաբերել էր իր անունը առանց դույզն ինչ արհամարհանքի, և դա ոգևորել էր նրան ։
— Ստրուկ ես ի ծնե ՞,— հարցրեց Կեսարը ՝ ուսի վրայից նայելով խոսակցին ։
— Այո, տեր իմ,— պատասխանեց ստրուկը տխրաձայն,— ծնողներս ևս ստրուկ են եղել, իսկ նրանց ծնողները ազատ մարդիկ էին և ապրում էին Իվգահում ։
Այս վերջին բառը Նուրց Րան արտաբերեց այնպիսի տոնով, ասես Հռոմի տիրակալը պարտավոր էր իմանալ ով գիտե որ լեռնաշխարհում ծվարած բնակավայրի մասին ։