Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 240

Բրուտոսն անխոս նայում էր զգեստափոխվող իմպերատորին ։— Աստվածները չկամեցան իմ հաղթանակը, Բրուտոս, և ես... Բրուտոսը թույլ չտվեց նրան շարունակել.— Աստվածները չեն կարող անել մեզ համար այն, ինչին ինքներս չենք հավատում ։ Պոմպեոսը մի արագ հայացք նետեց նրա վրա ։
— Մի ՛ խոսիր այդպես, Բրուտո ՛ ս. թշվառին վշտացնելը հերոսություն չէ բոլորովին ։— Նա լռեց մեկ րոպեի չափ ՝ խոնավացած աչքերը փախցնելով լեգատից ։— Աստվածները վաղ թե ուշ պիտի պատժեին ինձ ՝ իմ փոքրոգության համար, որ ես իշխելասիրությամբ տարված ՝ ներեցի Կեսարին, որ խռովել էր ընտանեկան երջանկությունս ։ Ես վտարեցի մի կնոջ, որը երեք զավակ էր ծնել ինձ համար ու տառապել ինձ հետ ՝ երբ ջահել էի ու անփորձ, բայց ներեցի նրան գայթակղեցնողին ։ Այդ պահից ի վեր սպասում էի հատուցման ժամին ։ Բայց անմահ աստվածները, Բրուտո ՛ ս, սիրում են նրանց ՝ ում պիտի պատժեն, շռայլել նախանձելի բախտ ու երկարատև անպատժելիություն, որպեսզի հետո ճակատագրի փոփոխությունը ծանր վիշտ բերի նրանց ։ Այդպես վարվեցին նաև ինձ հետ. նրանք սեր ուղարկեցին ինձ, երկնային սեր [ 61 ], որը ոչ թե հագեցնում, այլ քաղց էր առաջ բերում, նրանք աջակցեցին ինձ մեծապես և իրականացավ վաղեմի երազանքս ՝ ես դարձա միանձնյա տերը Հռոմի ։ Ես էի որոշում հանրապետության բախտը, իմ խոսքն օրենք էր ամենքի համար ։ Նրանք երես տվեցին ինձ ՝ մեղսագործիս, ու երբ արդեն սիրտս ուռչում էր երջանկությունից, անգթաբար խլեցին սերս, իսկ հետո կամեցան, որ ինձ տապալեր նա, ում ինքս էի բարձրացրել ։— Իմպերատորի համար դժվար էր խոսել և նորից դադար տվեց ։— Ես չհասկացա ՝ ինչ կատարվեց ինձ հետ, Բրուտո ՛ ս. փոխանակ հրամայելու, որ նետաձիգներն ու պարսավորները ետ քաշվեն ու հնարավորություն տան հեծելազորին նահանջելու ՝ անիմաստ կոչեր էի բղավում, որոնք չեմ հիշում հիմա ։ Ես անօգնական էի կախարդվածի պես, և եթե ասում եմ, որ աստվածները չէին կամենում իմ հաղթությունը, հավատա ինձ անկեղծորեն ու մի համարիր, թե դա ես ասում եմ ինքնարդարացման համար ։
Նրա աչքերում արտասովոր սարսափ կար, ձեռքերը դողում էին, և Բրուտոսը հասկացավ նրան ու կարեկցեց ։
— Ի ՞ նչ ես մտադիր անել,— հարցրեց խղճահարությամբ ։— Կմեկնեմ Ալեքսանդրիա, մեծ բանակ կհավաքագրեմ այնտեղ ։
— Զու ՜ ր ջանքեր. ոչ մի բանակ չի կանգնեցնի նրան այլևս ։ Նրանից ազատվելու մի ուղի մնաց միայն ։ Ապավինի ՛ ր հիմա նրա ողորմածությանը, իսկ հետո ՝ կտեսնենք ։
— Եվ ծառայեմ նրան որպես լեգա ՞ տ,― Պոմպեոսը ցնցվեց խայթվածի պես,— դա լինելու բան չէ ։
Դրսից խառնիխուռն ոտնաձայներ լսվեցին ։ Նրանք դուրս եկան վրանից ։ Դարպասները ցնցվում էին հուժկու հարվածներից, թշնամական զինվորներ էին երևում հողապատնեշի վրա ։ Սոսկալի խուճապ էր տիրում ճամբարին, գլուխը կորցրած զինվորները դես ու դեն էին նետվում, սայլեր էին աննպատակ անցուդարձ անում ՝ խցանելով վրանների միջև ձգվող ուղիները ։