Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 230

Նա դուրս նայեց լուսամուտից, բայց թանձր խավարի մեջ ոչինչ չզանազանեց ։ Նա կամենում էր ձայնել ծառային, բայց այդ միջոցով ներս մտավ Անտոնիոսը ՝ անձրևապաշտպան թիկնոցի մեջ փաթաթված. ջուրը նրա վրայից հոսում էր առատ շիթերով ։
— Ամեն ինչ արվել է, ինչպես կարգադրել էիր, Կեսա ՛ ր,— զեկուցեց լեգատը ՝ ետ գցելով կնգուղը ։— Բանակը ոտքի է հանված, հետախույզները մոտենում են պարսպին և եթե աստվածների ողորմածությամբ նրանց հաջողվի աննկատ պարանասանդուղք նետել...
— Ինչի ՞ մասին ես խոսում, Մարկո ՛ ս,— Կեսարը զարմանքից ուսերը թոթվեց ։— Ո ՞ վ է կարգադրել բանակը ոտքի հանել. ինչ-որ չեմ հասկանում քեզ ։
Անտոնիոսը շփոթված նայում էր իմպերատորին ։— Ինչպե ՞ ս թե ով,— կմկմաց նա ։— Դո ՛ ւ ինքդ ։
Այստեղ նա կնճռոտվեց ու ոչինչ չտեսնող հայացքով Կեսարի ուսի վրայից նայեց հեռուն ։
— Մի ՞ թե տեսիլք էր,— խոսեց նա ինքն իր հետ ։— Բայց ո ՛ չ, չի ՛ կարող պատահել ։ Եվ հայացքը բերելով իմպերատորին ՝ շարունակեց.
— Քառորդ ժամ առաջ իմ վրանը եկավ մի զինվոր և ասաց, թե դու վճռել ես մթան քողի տակ գրոհել քաղաքը և որ ես պարիսպների մոտ հետախույզներ ուղարկեմ ։
— Ինչպիսի ՞ տեսք ուներ նա,— հարցրեց Կեսարը զարմանքով ։
— Ավազագույն աչքեր ուներ, հագուստը պատած էր արծաթով, ագաթով ու նեֆրիտով, իսկ շարժումները կտրուկ էին, խոսքը ՝ հատու ։ Հիմա, երբ մտաբերում եմ, նրա տեսքը կասկածելի է թվում, բայց այն ժամանակ նա ինձ անսահման վստահություն էր ներշնչում... բայց, սպասի ՛ ր, Կեսա ՛ ր, նա կրում էր քո մատանին, հենց դա, որ հիմա քո մատին է ։
Անտոնիոսի ակնագնդերը պտտվեցին խոռոչներում ։— Դու չե ՞ ս շփոթում,— հարցրեց իմպերատորը ապշած ։— Ո ՛ չ, Կեսար, ես այն տեսա, ինչպես տեսնում եմ այժմ ։ Կեսարին անբացատրելի դող համակեց, և նա ստեպ-ստեպ մատանուն էր նայում ։— Բայց ես կզարթնեի, եթե փորձեին հանել այն,— ի վերջո արտաբերեց նա ։
— Գուցե աստվածությո ՞ ւն էր, իմպերատոր,— շշնջաց Անտոնիոսը երկյուղած ։— Գուցե Վեներա ՞ ն էր, որ հովանավորում է քեզ, ընդունել զինվորի կերպարանք. չկա ոչինչ անհնարին նրանց համար ։
Վրանում լռություն տիրեց, որը խախտեց Անտոնիոսը.
— Բայց ինչ էլ լինի, Կեսա ՛ ր, մերոնք արդեն պարիսպների տակ են, և ես սպասում եմ ազդանշանի ։
Գոմփոսի կողմից շնագայլի կաղկանձ հիշեցնող ձայներ լսվեցին ։
— Ահա ՛ և այն ։ Աստվածները բարեհաճ են. հետախույզներին հաջողվել է պարաններ նետել պարիսպների վրա ու հիմա նրանք սպասում են քո հրամանին ։