Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 202

Գլուխ վեցերորդ
մաքրեց էդուների երկիրը, որոնք նրա դաշնակիցներն էին եղել և այժմ դավաճանաբար միացել էին Վերցինգետորիգոսին, ու պաշարումից ազատեց Աքվիտանիան ։ Այնուհետև միանալով Պոլիոնին, որ գալիս էր արևելքից, նա հասավ սեկվանների երկիրը, որ նրա դաշնակիցներն էին և ընդհարման մեջ էին ապստամբների հետ ։ Այստեղ ևս համալրելով բանակը նա հողմի պես սուրաց առաջ, օրական անցնելով հարյուր հիսուն մղոն ։

Գլուխ վեցերորդ

Վերցինգետորիգոսին արթնացրեց անսովոր աղմուկը ։ Մութը սկսել էր ցրվել, և արքայավրանի փոքրիկ լուսամուտից դուրս նայելով ՝ նա երկինքը ամպերով ծրարված գտավ ։ « Երևի որոտ էր »,— մտածեց նա քնաթաթախ ։ Սակայն աղմուկը չէր դադարում ։ Նա լարեց լսողությունը և մարդկային ձայներ ու երիվարի խրխինջ զանազանեց ։ Վատ բանի կանխազգացումով ՝ նա նստեց մահճակալին ։ Չէր հասցրել ձայնել ծառային, երբ սա ներս ընկավ ՝ բոլորովին սփրթնած ու այլայլված ։
— Ի ՞ նչ աղմուկ է դրսում,— հարցրեց արքան ՝ տագնապած ։— Մո ՛ տ արի ։ Ծառան մոտեցավ ։
— Ճամբարում իրարանցո ՛ ւմ է, տե ՛ ր, սարսափելի իրարանցում,— նրա ձայնը դողում էր ։— Բոլորը գնացին, բոլորը գնացին...
Վերցինգետորիգոսը ոչինչ չհասկացավ նրա կցկտուր խոսքերից ։— Խոսի ՛ ր, կրիայի ձա ՛ գ, ի ՞ նչ ես պապանձվել,— ասաց նա ՝ ահարկու տոնով ։
— Այնտե ՛ ղ, հարթավայրի վրա,― ստրուկը ձեռքը կողքի պարզեց,— հռոմեական ճամբար է երևում, որ գիշերն է զարկվել ։
— Հռոմեական ճամբա ՞ ր,— խոժոռվելով ՝ Վերցինգետորիգոսը ոտքի ելավ և սկսեց արագ-արագ հագնվել ։
— Այո ՛, տեր իմ ։ Նկատելով նրանց և ոգևորվելով նրանց փոքրաթիվությունից ՝ զորքն առանց հրամանի հիմա գնում է թշնամու վրա ։
— Ինչպե ՞ ս,— որոտաց Վերցինգետորիգոսը ՝ նոր միայն հասկանալով աղմուկի պատճառը ։ Նրա դեմքը կապտեց բարկությունից, ռունգերը լայնացան ։— Առանց իմ գիտությա ՞ ն ։ Եվ ինչո ՞ ւ եմ ես վերջինն իմանում այդ մասին. քնե ՞ լ էիր, ի ՞ նչ է, սողո ՛ ւն ։
Նա հարվածեց ծառային և հապճեպորեն վերցնելով սուրը ՝ դիմեց դեպի ելքը ։ Չնայած հարվածի ուժգնությանը ՝ ծառան կատվի ճարպկությամբ ելավ գետնից և կրկին հայտնվեց տիրոջ կողքին. պատժից խուսափելու համար նա ուզում էր ծառայել տիրոջը, նվաստանալ, և իրեն դես ու դեն էր գցում ՝ չիմանալով ինչպես ցույց տալ իր նվիրվածությունը ։
— Ամեն ինչ սկսվեց այնպես հանկարծակի, տեր իմ ։ Ես գնացել էի նժույգն ախոռից բերելու, երբ ամեն ինչ սկսվեց այնպես հանկարծակի,— հուզմունքից նա մտքերը խառնում էր ։— Լակտերիոսին վիրավորեցին, ամեն ինչ սկսվեց այնպես արագ, տեր իմ, ես գնացել էի նժույգը բերելու, տեր իմ... արքայագունդն անկարող եղավ զսպել ստրուկներին ։ Այդ նրանք էին...