Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 194

Իսկ դեսպանը համառորեն համոզում էր, թե պահն այս անգամ աստվածներն են ընտրել. նախ ՝ կուսակալը պրովինցիայում չէ, և երկրորդ, որ ամենակարևորն է, երաշտի պատճառով դժվար ձմեռ է սպասվում, ու բանակը կերակրելու համար Կեսարը ստիպված կլինի մասնատել այն և լեգեոնները տեղաբաշխել տարբեր մարզերում, իսկ իրենք հնարավորություն չեն տա դրանց միավորել և կոչնչացնեն առանձին-առանձին ։
Սկիպիոնը երկար ժամանակ լուռ էր, ապա հարցրեց.
— Իսկ նա, քո այդ Վերցինգետորիգոսը, տեղյա ՞ կ է, թե ինչ է սպասվում իրեն, եթե փորձի խորամանկել ու ներքաշել մեզ պատերազմի մեջ ։
— Իմ տերն ատում է Կեսարին, ինչպես դուք, աստվածափայլ հայրեր,— խոսեց դեսպանն ՝ առանց վիրավորանքի նշույլի,— և եթե համաձայն եք օգնել իմ ժողովրդին, ապա նա, որպես պատանդ, Հռոմ կուղարկի իր առաջին կնոջը և երկու զավակներին ։
— Նա երևի դրանից այնքան շատ ունի, որ մեկ-երկուսից ազատվելը երևի թե նշմարելի չի լինի նրա համար,— ասաց Ահենոբարբը հունարեն, որ դեսպանը չհասկանար ։
Նրա դեմքի արտահայտությունից և ձայնի երանգից գալլը կռահեց, որ հռոմեացին լավ չարտահայտվեց իր թագավորի մասին, և գունատվեց արձանի նման, նրա աչքերը վայրկենապես դարձան բոսորագույն, ռունգերը լայնացան արշավից հետո շունչ առնող նժույգի նման, իսկ մկանները դողացին ։ Սակայն մյուսները բավարարած էին պայմանով և հետաքրքրվեցին, թե որն է լինելու իրենց դերը և ինչ պարտականություններ են ստանձնելու իրենք ։
— Իմ թագավորը երախտապարտ կլինի, եթե հաջողեցվի Պոմպեոսի երկու լեգեոնների վերադարձը պրովինցիայից,— ասաց դեսպանը ։— Դրանք անչափ մոտ են այն մարզին, որն ամենահարմարն է մեր զորակայանի համար ։ Զրկվելով այդ լեգեոններից ՝ Կեսարն ստիպված կլինի ջոկատներ բերել բելգերի երկրից, ինչը մեզ հնարավորություն կտա հսկա այդ մարզը ևս ներքաշել խռովության մեջ ։
Այդ լեգեոնների հարցը վաղուց հուզում էր նրանց, առաջին իսկ օրից, երբ Մագնիան համաձայնեց օժանդակել աներոջը ։ Առանց Վերցինգետորիգոսի խնդրանքի էլ նրանք ինչ-որ քայլեր էին ձեռնարկում այդ զորամիավորումները վերադարձնելու համար, բայց արդեն պարզ էր, որ պետք է շտապել ։ Պանսան առաջարկեց այդ հարցը քննարկել սենատում և պատրվակ բերել, թե այդ լեգեոնների կարիքն ավելի շուտ Հայաստանում է զգացվում ։ Բայց Բիբուլոսը չհամաձայնեց նրա հետ ՝ երկյուղելով հարցի քննարկման ձգձգումից, ինչը Կեսարին հնարավորություն կտար արագացնել զորահավաքը և այդ լեգեոնները փոխարինել նորերով ։
— Պոմպեոսին հարկավոր է հանել թմբիրից,— խոսքը շարունակեց Բիբուլոսը ՝ քայլելով տաղավարի երկարությամբ ։— Նրա համար հիմա այդ աղջնակն ամեն ինչ է, դե նա էլ, ասում են, հմայություն է սովորել Նիդիա քրմուհուց ։ Ես մի քիչ տեղյակ եմ այդ գործին. նրանք ինչ-որ հյութ են խմեցնում, օձի ոսկրափոշուց, և մարդ մոռանում է ամեն ինչ քանի դեռ թուրմի ազդեցության տակ է ։
Պրինցեպսը գտնում էր, որ հարկավոր է ամեն քայլափոխի Պոմպեոսին հիշեցնել, թե Կեսարը հիմարացրել է իրեն, ու մինչ ինքը տրվում է սիրո վայելքներին, աները, իր զորքն ու հեղինակությունն օգտագործելով ՝ շուտով փառքով կգերազանցի ամենքին,