Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | страница 185

շարժվել էին դեպի Գեզորիակ և հասել Օվկիանոսի ափերին ։ Քանի դեռ նրանք լուրջ բախումներ չունեին Հռոմին դաշնակից ցեղերի հետ ՝ Նարբոնում կարծում էին, թե ուր որ է գերմանները նորից կվերադառնան իրենց երկիրը ։ Բայց նրանց առաջնորդ Արիովիստը իրեն հռչակել էր նվաճած երկրների թագավոր և ամուր բերդեր էր կառուցում կարևոր ճանապարհների վրա ։ Իսկ ապրիլին լուրեր հասան, որ Արիովիստը շարժվում է էդուների և Հռոմին դաշնակից մյուս ցեղերի վրա ։
Կեսարն Արիովիստին ճանաչում էր իր կոնսուլության ժամանակներից ։ Դա մի վայրենի, բռնկուն, կռվարար և իր դաժանությամբ հայտնի մարդ էր, որը երկու տարի առաջ եկել էր Հռոմ ՝ հաջողեցնելու իր գահակալությունը ցեղակիցների վրա, և Կեսարը մեծապես օժանդակել էր նրան ։
Կեսարը կարգադրեց իր ջոկատները թշնամուց գաղտնի փոխադրել Հռենոսին մերձակա մարզերը և ժամանակ շահելու համար պատվիրակություն ուղարկեց Արիովիստի մոտ ՝ առաջարկելով հանդիպել նրան հարմար որևէ վայրում ։ Կողմերը եկան բանակցության, բայց այն շուտով խափանվեց, քանի որ Արիովիստին ուղեկցող գերմանները սկսեցին քարեր ու նիզակներ նետել Կեսարի թիկնախմբի վրա ։
Միավորելով Հռենոս հասած իր լեգեոնները ՝ Կեսարը շարժվեց Արիովիստի գլխավոր զորակայանի ուղղությամբ և երեկոյան կողմ ճամբար դրեց մի ոչ մեծ բլրի վրա ։ Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ առավոտյան հետախույզները զեկուցեցին, թե Արիովիստը գիշերն անցել է իրենց թիկունքը և ճամբար դրել այնտեղ ՝ կտրելով պարեն հասցնելու բոլոր ուղիները ։
Գերմանները վիթխարի էին հասակով, գալլերից վարժ էին զենք գործածում, նրանց տեսքից միայն մարդու սիրտ էր ճաքում ։ Այս ամենը ու նաև պարենի պակասը վհատեցրին նորակազմ բանակին, իսկ սպայական կազմը վատատեղյակ էր զորքի ոգին բարձրացնելու նրբություններին ։ Բացի այդ ՝ նրանց էլ էր երկյուղը տիրել. շատերը, որ Կեսարին միացել էին հանուն ընկերության կամ ապագա բարեկեցիկ կյանքի, խուճապի էին մատնվել և ծածուկ կտակ էին կազմում, մյուսները չկամենալով ցուցադրել իրենց համակած երկյուղը ՝ մեկուսանում էին վրանում և անիծում իրենց բախտը ։
Սա չէր կարող վրիպել Կեսարի հայացքից և ժողով գումարելով ՝ նա փոթորկուն ելույթով այնպես ոգևորեց զինվորներին, որ նրանք ամաչելով վհատությանը տրվելու համար պահանջեցին իրենց անմիջապես տանել բարբարոսների դեմ, որպեսզի մարտում քավեն իրենց մեղքերը ։ Կեսարը բանակը դուրս բերեց ճամբարից և շարեց Արիովիստի զորակայանի դիմաց ։ Սակայն բարբարոսները չարձագանքեցին և պատնեշի ետևից հանգիստ նայում էին հռոմեացիներին ։ Սպասելով մինչև կեսօր ՝ Կեսարը դադարի փողեր հնչեցրեց ։ Այդպես շարունակվեց յոթ օր ։ Հռոմեացիք կարծում էին, թե Արիովիստը կամենում է սովի մատնել իրենց, բայց ութերորդ օրը նրանց հաջողվեց գերել գերման մի զինվորի և նրանից իմանալ բարբարոսների տարօրինակ պահվածքի բացատրությունը. գերման կանայք, որոնք մեծ հեղինակություն ունեին իրենց ցեղակիցների մոտ, վիճակ էին նետել և կանխագուշակել, որ վճռական մարտում իրենք հաջողություն չեն ունենա, եթե այն տեղի ունենա մինչև նորալուսին ։ Կեսարը չէր կարող այդքան երկար սպասել և որոշեց խորամանկության դիմել ։ Իր ճամբարից ոչ հեռու, բայց Արիովիստի բանակատեղիի անմիջական հարևանությամբ, նա մի նոր ճամբար հիմնեց և գալլական օժանդակ ուժերին հռոմեական զգեստ հագցնելով ՝ օրը ցերեկով և