Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 183

Նրանց կարճ սրերը, տեգերը, եղջյուրավոր սաղավարտները փայլում էին արևի տակ և տպավորիչ դարձնում երթը։ Շարքերի խորքում պարսավորների ստվար վաշտեր էին երևում, որ գալիս էին քարերի ու կավե գնդերի ծանրության տակ ճռնչացող սայլերի հետ։ Այդ բանակը, որ ահեղորեն տարածվել էր միմյանցից հեռու երկու բլուրների միջև, վաղուց մոռացել էր ինչ է պարտությունը և սովոր էր ավերել ու խորտակել ամեն ինչ։ Կեսարը մի վերջին անգամ շրջում էր կոհորտաների միջև ու քաջալերում