Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 178

— Ո ՞ վ է ձերբակալել ։— Բիբուլոսը ։
« Կորա ՜»,— անցավ Կեսարի մտքով, և աչքերը փակելով ՝ անզգայացավ ։ Նկատելով, թե կոնսուլն ինչպես վայրկենապես գունատվեց, Աիրեբը շտապեց մխիթարել նրան.
— Մեր բախտից, մեծապատիվ կոնսուլ, նրան բերել են ինձ մոտ և վաղը միայն կտեղափոխեն Ապատիումի բանտը ։
Կեսարի դեմքին կենդանություն երևաց, նա շարժվեց բարձերի վրա ընդարմացածի ծանրությամբ և կիսաբացելով վարագույրը ՝ անորոշ հայացքով նայեց հեռուն ։
— Մեծարգո կոնսուլին պիտի տեղյակ պահեմ նաև,— բանտապետի աչքերը փայլեցին խորհրդավոր կրակով,— որ Տարվկինիոսը դավադիրների թվում տվել է նաև Սերվիլիայի որդու ՝ Բրուտոսի անունը ։
Կամքի մեծագույն լարումով քողարկելով իրեն համակած հուզմունքը ՝ Կեսարը րոպեական լռությունից հետո Աիրեբին պարզեց ակնահարուստ իր մատանին ։ Բանտապետը ետ քաշվեց խայթվածի պես, բայց Կեսարն ինքն այն դրեց նրա ափի մեջ ՝ ասելով.
— Ո ՛ չ ոք այլևս չպիտի տեսնվի նրա հետ ։ Աիրեբը սպասում էր այս ակնարկին և իր հերթին ավելացրեց.
— Լավ կլիներ, եթե պրետորներից որևէ մեկը հաստատեր, որ նա իսկապես ինքնասպան է եղել ։
— Լա ՛ վ,— ասաց Կեսարը,— ես կտեսնվեմ Կլոդիոսի հետ ։ Աիրեբը ելավ պատգարակից ։
Կեսարը մի քանի րոպե մնաց անզգայացած ։ Արևոտ, շոգ օր էր, և նա անզուսպ ցանկություն ունեցավ քնել, հենց այդտեղ, փողոցում և չմտածել ոչնչի մասին ։ Նա ետ նստեց ու աչքերը փակեց ։ Հետո սթափվելով ՝ կարգադրեց տանել իրեն Սերվիլիայի մոտ ։
Կիսաբաց վարագույրի ետևից երևում էին Սրբազան փողոցի ալեբաստրե տները. հեծյալ վիգիլներ անցավ պատգարակին գրեթե քսվելով, և նրա ռունգերը թրթռացին նժույգների հոտից. կանացի զիլ երգի ձայներ էին լսվում ։
« Ով չի ՛ կարողանում ապրել, պիտի մեռնի »,— մտածեց նա ։ Ինքնահանգստացման այդ միջոցն անչափ դուր եկավ նրան և ճանապարհին անվերջ կրկնում էր այն ։
Խիստ անհանգստացած նրա մտահոգ տեսքից ՝ Սերվիլիան հետաքրքրվեց, թե ինչ է պատահել ։
— Մա ՛ րդ եմ սպանել,— հառաչելով ասաց Կեսարն ու փլվեց պատահած աթոռին ։ Սերվիլիան արձանացած նայում էր նրան ։
— Եվ աստվածների անունից խաբել եմ ժողովրդին,— Կեսարը գլուխն առավ ափերի մեջ ։— Ես ստոր մարդ եմ ։