հնարավորություն ընձեռենք հաշտվելու նրա հետ։ Պիզոնը հմուտ զորավար է, նրա
կարծիքի հետ շատերն են հաշվի նստում, և նա անչափ օգտակար կլինի քեզ։
Կեսարը լուռ էր։
— Դու միշտ մեծահոգի ես եղել, Գայոս, այդպիսին եղիր և այժմ ու սեղմիր քեզ
պարզված ձեռքը։
— Ես կհաշտվեմ նրա հետ,— ասաց կոնսուլը,— բայց ոչ այն բանի համար, որ կարիք
ունեմ օգնության և կամ հիշաչար չեմ բոլորովին։
Մումերկոսը ոչինչ չհասկացավ և բացատրություն պահանջող հայացքով նայեց
նրան։
Կեսարն արձակեց պարանոցի շղթան և պարզեց նրան։
Մումերկոսը դողդոջուն ձեռքերով այն մոտեցրեց աչքերին ու կանչեց ոգևորված.
— Գրո՜ղ