— Սուլլայի ՞ ն,— ասաց Կեսարը ծիծաղելով ։-Դա ես արդեն պիտի ընկալեմ որպես մեծագույն պատիվ. չէ ՞ որ Ֆելիքսը կիսաստված էր նրանց համար ։
Մումերկոսն անհանգիստ շարժումներով ուղղվեց բարձերի վրա ։
— Տեսնում եմ ՝ դու ոգևորվել ես հաղթանակով, այնինչ Ֆակտիոն ոչ թե պարտված է, այլ ՝ շփոթված, և եթե նա ուշքի գա ավելի վաղ, քան դու կհասցնես ջլատել այն, հեշտ չի լինի քեզ համար ։ Բոլորովին հարմար չէ այժմ հիշել քեզ հասցված վիրավորանքները և տարվել վրեժխնդրությամբ ։ Քո միակ հոգսը պիտի լինի հաջողությանդ տևականությունն ապահովելը, իսկ դրա համար դու պիտի պատրաստ լինես ընդունել նույնիսկ նրանց, ում ատում ես, եթե նրանք կարող են օգնել քեզ փոքրիշատե ։
— Այդ ամենը ես գիտեմ, Մումերկոս,— ասաց Կեսարը ՝ լրջանալով,— գիտեմ նաև, որ իմաստ չունի հեռանալ Քաղաքից [ 53 ], քանի դեռ Ֆակտիոն տապալված չէ ։ Նրանք ընդունակ են ամեն ինչի, և բավական է մեկնեմ պրովինցիա ՝ ողջ Քաղաքը կհանեն իմ դեմ ։ Բայց ի ՞ նչ կարող եմ անել. պրոսկրիպցիա ՞ կազմեմ, արյո ՞ ւն թափեմ...
— Ահա թե ինչ եմ մտածել,— Մումերկոսը ընդհատեց նրան,— քանի որ Քաղաքից քո հեռանալն անխուսափելի է, արա այնպես, որ Կատոնը ևս հեռաա. Պտղոմեոսի կտակն [ 54 ] ընդունելու է, հաջողեցրու այնպես, որ սենատը Եգիպտոս գործուղի Կատոնին ։
— Չէի մտածել այդ մասին,— խոստովանեց Կեսարը ՝ մտորելով Մումերկոսի առաջարկի վրա ։— Կտակն ընդունելը, ինչ խոսք, բարձր պատիվ է, և Կատոնը, վստահ եմ, չի հրաժարվի ։
— Այո, բայց դա պիտի արվի նրբորեն, որպեսզի նա ոչինչ չկասկածի, իսկ օպտիմատները հպարտանան իրենց առաջնորդին նման պատվի արժանացնելու համար,— զգուշացրեց Մումերկոսը, ապա, կոնսուլի ձեռքն առնելով ափերի մեջ ՝ շարունակեց կիսաձայն.
— Աստվածները զրկել են ինձ ժառանգ ունենալու բերկրանքից, Կեսա ՛ ր, և իմ միակ մտահոգությունը դու ես եղել ։ Այժմ էլ անհանգստանում եմ քեզ համար, իսկ պատճառ ՝ որքան ուզես ։ Դու բարձրացար այլոց հետ ունեցած միաբանության շնորհիվ և պիտի հիշես, որ կկործանվես, եթե նրանք այժմ երես թեքեն քեզանից, կկործանվես, քանի որ մարտերում կոփված ու քեզ նվիրված բանակ չունես ։ Ուրախ եմ, որ քեզ բաժին է ընկել Գալլիան ։ Դու, անշուշտ, այնտեղ փառքի կհասնես, իսկ ահա այդ էլ մտահոգում է ինձ ։ Ուզում եմ զգուշացնել, որ հաղթություններով ոգևորված ՝ չմոռանաս դրանց տակ թաքնված նենգ վտանգը. այսօրվա քո խոհակիցները խիստ պատվախնդիր են, և եթե իրենց հետ ունեցած դաշինքի շնորհիվ գերազանցես իրենց փառքով ու հեղինակությամբ, նրանք կսկսեն տրնտջալ, և դրանից կօգտվի Ֆակտիոն, որն այսօր արդեն ուղիներ է փնտրում Մագնիային սիրաշահելու համար ։ Որ գժտվելու ես այսօրվա քո դաշնակիցների հետ, ես ամենևին չեմ կասկածում, քանի որ երեքդ էլ ունենք միևնույն նպատակը ՝ իշխել Իտալիային, թեև այն խնամքով թաքցնում եք միմյանցից ։ Քաջ հայտնի է քեզ, թե որքան հեղհեղուկ է Պոմպեոսի բնավորությունը, և եթե բացակայես Քաղաքից, Ֆակտիոի համար ամենևին դժվար չի լինի տարհամոզել նրան ։ Իսկ դա թույլ տալ չի կարելի ։
— Բայց ինչպե ՞ ս,― հարցրեց Կեսարը ՝ մոլորված,— ես չեմ կարող հրաժարվել պրովինցիայից, որպեսզի մնամ նրա մոտ ։