Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 164

Գլուխ յոթերորդ
գավթին ։ Նրա գլուխը տրաքվում էր մտքերի խառնիխուռն հոսքից, կոպերն ուռել էին գինուց և հազիվ էր մնում ոտքի վրա ։
« Ինչո ՞ ւ է նրան հաջողվում հանկարծակի բերել ինձ,— մտածում էր նա ճակատը հպած սառն ապակուն ։— Որտե ՞ ղ վրիպեցի ։ Գուցե հարկավոր էր մե ՞ ղմ վարվել Պոմպեոսի հետ ։ Բայց, անմահ աստվածներ, ո ՞ ւմ մտքով կանցներ, թե նա այդչափ պատվազուրկ է ։ Իսկ Կրասո ՞ սը... Չէ ՞ որ ամենքը համոզված էին, որ ոչինչ այլևս չի հաշտեցնի նրան իմպերատորի հետ ։ Ես դադարե ՞ լ եմ մարդկային հոգին հասկանալ, թե ՞ նենգ խաղ էր սա »։
Նա մտաբերեց վերջին ամիսների բոլոր կարևոր և աննշան միջադեպերը, ափով դեմքը տրորելով ՝ փորձեց զգաստացնել միտքը, ու միայն այժմ հասկացավ, որ իրեն Աստվածահոր տաճարը վերանորոգելու պատվից զրկելով ՝ Կեսարը ոչ թե վրեժ էր առնում կուրիայի բակում տեղի ունեցած քաշքշուկի համար, ինչպես կարծել էր ինքը, և ոչ էլ դա արվում էր Պոմպեոսի պահանջով, ինչպես պնդում էին ոմանք, այլ կամենում էր օպտիմատներին գժտեցնել իմպերատորի հետ ։ Իսկ ինքը հիմարաբար կուլ տվեց խայծը ։ Որպիսի ՜ անպատվություն. իրեն խաբեցին վերջին ստրուկի նման և հիմա երևի հրճվում են իր միամտության վրա ։ Այս մտքից նրան դող համակեց, մի քանի րոպե այլայլված քայլեց տաբիլինումի մի անկյունից մյուսը, ապա կաթվածահարի պես փլվեց բազմոցին ։ Ետ ընկած թիկնակին նա աչքերը փակ տարուբերում էր գլուխը, իսկ արմնկակալներից անօգնականորեն կախված նրա ձեռքերը մերթ բռունցքվում էին, մերթ պարզվում ։ Հետո նա դադարեց շարժվել և այդպես մնաց քառորդ ժամ ։ Հանգստանալով դանդաղորեն բացեց աչքերը, ասես արթնանում էր խոր քնից, ցրիվ հայացքով նայեց շուրջը և նկատելով սեղանին դրված սափորը ՝ ձեռքը մեկնեց դեպի այն ։ Գինի լցրեց իրեն ։ Բայց հեղուկի մթաթույր հայելու մեջ նկատելով այլակերպված իր արտացոլումը ՝ խոժոռ հայացքով զննեց իրեն, ապա շարունակելով նայել գավաթի մեջ ՝ արտաբերեց դառնորեն.
— Ահա թե ո ՞ րն է պատճառը մեր բոլոր դժբախտությունների. մինչ մենք տարվում ենք գինեզեխությամբ, նա ականահատում է մեր ամրոցը ։

Գլուխ յոթերորդ

— Կումիցիա ՛, կումիցիա ՛, դեպի Մարսյան դաշտ ։— Դեպի Մարսյան դաշտ. սենատորները դավաճանո ՛ ւմ են մեզ ։— Կատոնի դիմակը պատռված է. նա պլեբսի թշնամին է ։— Աջակցե ՛ նք կոնսուլ Կեսարին ։
Բազմահազարանոց ամբոխը, որ գալիս էր կուրիայից, խցանեց Սրբազան փողոցը և խճճվելով պատգարակների ու երկձի կառքերի մեջ ՝ ծանծաղեց, բայց շարունակում էր աղաղակել և հասնելով Արգիլետ ՝ հորդաց դեպի ֆորում ։
— Միացե ՛ ք մեզ, միացե ՛ ք մեզ,― բղավում էին երթի միջից ՝ դիմելով սյունաշարի տակ նստած դրամափոխներին, պճնազարդ վաճառականներին, Կաստորի տաճար սրբագործության եկած հավատացյալներին ու խումբ-խումբ վիճաբանող քվիրիտներին ։
Միացե ՛ ք մեզ ։— Կեսարը բոլորիդ հրավիրում է կումիցիայի ։