Ուրիշ անգամ տերը չէր մատնի մտերիմ ընկերոջ գաղտնիքը, և Ափրոկլեսը շոյվեց դրանից, միաժամանակ սիրտն ուռեց հուզմունքից ՝ գիտակցելով, թե որպիսի կարևոր գործ է իրեն հանձնարարված ։
Մնալով մենակ ՝ Կեսարը գնաց աղոթատուն և ծնկի գալով բազում կերոններից ճաճանչավորված արձանիկների առջև, աղոթեց ՝ իրար միացրած ափերը ծնոտին սեղմելով.
« Օ ՜, Կիպրոսի դիցուհի ՝ սո ՛ ւրբ Վեներա, մի ՞ թե կլքես ինձ այս դժվարին պահին և թույլ կտաս ՝ անփառունակ կործանվի քո երկրպագուն, որ աղոթում է քեզ համար ամեն օր, որ բոլոր սրբություններից առավել պաշտում է քեզ ։ Դու, որ սերն ես հովանավորում, մի ՛ մեղադրիր ինձ, դո ՛ ւ, որ ազատեցի ՛ ր ինձ ավազակների ճիրաններից ու ապա սաստեցիր մոլորյալ ամբոխին, թույլ մի ՛ տուր բզկտեն ինձ իմ թշնամիները ։ Զորավիգ եղի ՛ ր վերջին անգամ և ազատի ՛ ր ինձ հոգեկան դառն տվայտանքներից »։
Առավոտ վաղ կուրիա շտապող սենատորների առաջին խմբերը Մուրցիանոսի կամրջի մոտ պատահեցին Ռուֆիոնին, որ երկու քվեստորների ուղեկցությամբ գալիս էր բազիլիկայի կողմը ։ Ողջունելով ՝ հայրերը հետաքրքրվեցին, թե ինչն է առավոտ կանուխ նրան բազիլիկա տարել ։ Իսկ Ռուֆիոնը սրտնեղեց, թե պրետորներից պրծում չունի, թե նրանք, ասես հանրապետությունում այլ կարևոր գործ չկա, հիմա էլ վիճարկում են, թե որ տաճարն ով է վերանորոգելու ։ Եվ նրանց պարզեց մի գրություն, ըստ որի Կեսարն օրինագիծ է ներկայացնում սենատ ՝ Յուպիտերի տաճարի նորոգումը [ 50 ] հանձնարարելու Պոմպեոսին ։
— Կարծես մեծապատիվ պրինցեպսը վատ էր կատարում այդ պատվաբեր պարտականությունը,— դժգոհեց Ռուֆիոնը ՝ ուսերը վեր քաշելով ։
Սենատորները նրա ձեռքից առան գրությունը, իրար գլխի հավաքված ՝ ընթերցեցին այն և բողոքեցին Կատոնին հասցված վիրավորանքի համար ։ Նրանց շուրջը մարդիկ էին հավաքվում ։ Մի քանիսը պահանջեցին ժամանակ չկորցնել ու գնալ բազիլիկա, և հավաքվածները մեկ մարդու նման շուռ եկան դեպի կենտրոն ։ Արգիլետի մոտ պատահեցին համախոհների հետ կուրիա շտապող Բիբուլոսին ։ Աներոջը հասցված անարգանքի լուրն առնելով, նա խիստ վրդովվեց և, պատգարակից իջնելով, գլխավորեց երթը ՝ ճանապարհին պաշտոնակցի վճիռը բեկանող էդիկտներ թելադրելով գրագիրներին ։ Հետո պատահեցին Լուկուլլոսին, որ այդ կողմերով անցնում էր բոլորովին պատահաբար ։ Տեղեկանալով, որ հուզումի պատճառն ինչ-որ չափով նաև Պոմպեոսն է, նա պատգարակակիր իր ստրուկներին կարգադրեց գնալ նրանց ետևից, իսկ թափորը ոգևորվեց նրա ներկայությունից ։
Նորանոր խմբեր էին միանում նրանց, և երբ մտան Ֆորում ՝ նրանց թիվն անցնում էր հազարից ։
Թափորը մի ակնթարթում կլանեց բազիլիկան ։ Ամենքը գոռում էին, պահանջում պրետորին, ոտքերով դոփում էին գետնին, բռունցք թափահարում, սպառնում օրինագծից չհրաժարվելու դեպքում ավերել նստավայրը ։ Հետո սկսեցին լուտանքներ թափել պրետորի հասցեին ՝ պլեբեյական արքայիկ ու բոլոր կանանց ամուսին անվանելով նրան ։ Իսկ երբ նրա մասին այլևս ոչինչ չկար ասելու, հիշեցին այս խառնաշփոթի մյուս մեղավորին, և սկիզբ առավ հերյուրանքի ու հայհոյանքի տարափը ասիական զորքերի գերագույն հրամանատարի հասցեին ։ Պոմպեոսին անվանում էին Սուլլայի մանկլավիկ, հիմար խեղկատակ, որի կողակիցը համտեսել է