Գլուխ հինգերորդ
ամենը, անմահ աստվածների խորհրդով ես առաջարկում եմ հետևյալը. քանի որ դավադիրների պիղծ մտահղացումը երկիրը կանգնեցրել է ծայրահեղ վտանգի առաջ, և քանի որ վկաների ցուցմունքներով նրանց մեղքն ապացուցված է, նրանց, որպես պետական ծանրագույն հանցագործության մեջ բռնվածների, մահապատժի ենթարկել առանց կուրուալային ժողովում նրանց գործը լսելու ։ Այդպես վարվել են մեր նախնիները, և մենք իրավունք ունենք հետևել նրանց օրինակին ։
Կատոնի ելույթն ընդունվեց բուռն ծափահարությամբ ։ Միմյանց հերթ չտալով, սենատորները պաշտպանում էին նրա առաջարկը, մինչ երկինք հասցնում նրա արիությունը և երկչոտության մեջ մեղադրում միմյանց ։ Երբ բոլորն արտահայտվեցին, հարցը դրվեց քվեարկության ։ Ձայները հաշվեու կարիք չզգացվեց. դավադիրներին մահապատիժ էր սպասվում ։
Երբ սենատորների առաջին խմբի հետ Կեսարը երևաց շեմքին, Ցիցերոնի սաները և էլի մի քանի տասնյակ մարդ ամբոխից, ճեղքեցին վիգիլների շղթան և մերկացրած սրերով հարձակվեցին նրա վրա ։ Կեսարն այդ միջոցին խոսքի էր բռնված Մումերկոսի և Կրասոսի հետ ու չէր նկատել վտանգը ։ Բազմության միջից ճիչեր լսվեցին ։ Կուրիոնը, որ մի փոքր առաջ էր ընկել, անմիջապես կռահեց հարձակվողների մտադրությունը և նետվելով դեպի Կեսարը ՝ տապալեց նրան ու ծածկեց իր մարմնով ։ Մումերկոսը, Կրասոսը, Պոլիոնը, էլի մի քանի սենատորներ վայրկենապես շրջապատեցին քրմապետին ։ Իրենց առջև տեսնելով երևելի այդ անձանց ՝ հարձակվողները կարկամեցին մի պահ, և դա բավարար էր, որ վիգիլները զինաթափեին նրանց ։ Հարձակվողներին ճանաչելով ՝ Մումերկոսը շրջվեց դեպի տաճարից ելած կոնսուլը և հոխորտաց ահեղաձայն.
— Կարգի հրավիրիր շների ՛ դ, դուրսպրծո ՛ ւկ, և իմացի ՛ ր, որ այս ամենի համար պատասխան ես տալու ։
Կեսարն արդեն ոտքի էր ելել և ցասումից իրեն կորցրած ՝ հարձակվեց կոնսուլի վրա, սակայն Կրասոսը զսպեց նրան ՝ ասելով.
— Հանգիստ թող նրան, Գայոս, նա ընդունակ չէ նման խիզախումի և նույնպիսի մի պուպրիկ է Ֆակտիոի համար, ինչպես և իր սաները ։
Գլուխ հինգերորդ
Նույն գիշեր դավադիրներին փոխադրեցին Սերվիոս Տուլլիոսի բանտը ։ Բանտի նկուղում ՝ մուտքից դեպի ձախ, ստորգետնյա մի խուց կա ՝ հողափոր պատերով, գոգավոր առաստաղով ։ Այն երբեք արևի երես չի տեսել, և խոնավությունն ու անտանելի գաղջահոտը վանում են ներս մտնողին, իսկ չորացած արյունով ծածկված հատակին սպիտակին են տալիս կիսափուտ գանգեր. այս խուցը նշանավոր է նրանով, որ տասնամյակներ առաջ այստեղ սովամահ է եղել Նումիդիայի Յուգուրթա թագավորը ։
Այդ նույն խցում դահիճները Ցիցերոնի ներկայությամբ խեղդամահ արին դավադիրներին ։
Յուրայինների անհաջողությունն անչափ ընկճեց Կատիլինային ։ Հանրապետական զորքերին հանկարծակի բերելու և նրանց թիկունքը խարխլելու ծրագիրը չիրականացավ, ու նա հայտնվել էր դժվարին կացության մեջ չիմանալով ինչ անել ։ Մինչդեռ Անտոնիոսն ամեն օր մարտահրավերի փող էր հնչեցնում ։ Սերգիուսի