Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 148

— Տանուլ տվեցինք,— քրթմնջաց Մումերկոսը ՝ ուշադիր հետևելով ժողովականների վարքին,― ամենքը երկյուղած են այնպես ուժգին, որ վախենամ թրջեն տակը,— ապա նրա ձեռքերը բռունցքվեցին և արտաբերեց ՝ ատամները կրճտացնելով ։— Երդվում եմ նախնիներիս ուրվականներով, որ սա նրանց վերջին հաղթությունը կլինի ։
— Հա ՛ յր սենատորներ,— խոսքն առաջ տարավ պրինցեպսը ՝ բավականությամբ նկատելով, որ իր ելույթը սպասելի ներգործություն է ունենում,— որոշում ընդունելիս խնդրում եմ չմոռանաք, որ դրանով դուք վճիռ եք կայացնում նաև Կատիլինայի և նրա համախոհների դեմ ։ Որքան խիստ լինեք դուք այսօր, այնքան ավելի կընկճվեն նրանք, իսկ եթե նրանք ձեր կողմից ամենաաննշան թուլություն նկատեն, ապա, հավատացեք խոսքերիս, բոլորը, ովքեր աչքի են ընկնում իրենց լպիրշությամբ, աներկյուղ կլցվեն Քաղաք ։ Դավադրությունը կազմակերպեցին ականավոր մարդիկ, նպատակ ունենալով հրի մատնել Քաղաքը, հռոմեական կոչվող ամեն ինչ ատող գալլական ցեղերին նրանք հրահրեցին մեր դեմ, իսկ դուք, հայր սենատորներ, հապաղո ՞ ւմ եք, չգիտե ՞ ք ինչպես վարվել Քաղաքի պատերի ներսում բռնված հանցագործների հետ ։ Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ նրանք մեկ ակնթարթ անգամ չէին վարանի, եթե ձեր դատավորը լինեին ։ Բայց ինչո ՞ ւ եմ միայն ես այսպես մտահոգված,— Կատոնը վեր քաշեց ուսերը,— մի ՞ թե նրանք միայն ինձ էին մտադիր սպանել ։ Բաց թողեք նրանց, բա ՛ ց թողեք ու կրկին զինեք, եթե ձեզ չի մտահոգում ձեր վաղվա օրը ։ Բայց զգոշացեք, որ ձեր բարեսրտությունը և կարեկցանքը դժբախտություն չբերեն ձեզ ։ Իրավիճակը ծանր է, ինչպես երբեք, բայց դուք այնպես անտարբեր եք, կարծես բոլորովին չեք վախենում ։ Բայց ոչ, դուք անգամ սարսափում եք մտածել ՝ ինչ տեղի կունենա, եթե Կատիլինան հայտնվի Կարմենտական դարպասի մոտ, սարսափում եք, բայց դանդաղում եք ձեր ծուլության պատճառով, սպասելով, որ ձեր փոխարեն սկսի մեկ ուրիշը, դանդաղում եք ՝ հույսներդ դրած անմահ աստվածների վրա, որոնք մեկ անգամ չէ, որ հանրապետությունը փրկել են անխուսափելի թվացող կործանումից ։ Բայց ուխտերն ու կանանց աղոթքները չէ, որ ապահովում են աստվածների օգնությունը, այլ աչալրջությունը, գործելու ունակությունը և խելամիտ որոշում կայացնելու կարողությունը ։
Դրսում աղմուկը սաստկանում էր, բայց Կատոնի ելույթով տարված հայրերը չէին լսում այն ։
— Գալլական պատերազմի ժամանակ Տիտուս Տորկվատոսը հրամայեց մահապատժի ենթարկել իր որդուն, որը համարձակվել էր խախտել կարգը և առանց հրամանի իր ջոկատով մարտի էր բռնվել թշնամու հետ ։ Այդ սքանչելի պատանին իր չափազանց քաջության համար հատուցեց կյանքով, իսկ դուք, հայր սենատորներ, մոլորվել եք ահա, չիմանալով ինչպես վարվել անագորույն հայրենադավների հետ ։ ԵՎ, վերջապես, հայր սենատորներ, եթե մենք ևս մեկ անգամ վրիպում թույլ տալու հնարավորություն և ժամանակ ունենայինք, երդվում եմ Հերկուլեսի անունով, ես հաճույքով կհաշտվեի դավադիրների հետ, որպեսզի հանգամանքներն իրենք ուղղեին ձեզ, քանի որ, ինչպես տեսնում եմ, դուք ուշադրություն չեք դարձնում խոսքերին ։ Բայց մենք շրջապատված ենք, Կատիլինան բռնել է մեր կոկորդից, այսօր Քաղաքում, անգամ սենատում կան ծպտված թշնամիներ, և մենք զրկված ենք գաղտնի մի որոշում, մի վճիռ կայացնելու հնարավորությունից ։ Հաշվի առնելով այս