Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 144

տոնը,— փառապանծ այդ այրի աչալրջության շնորհիվ ողջ Քաղաքը հիմա լի է զինված պահակախմբերով։ Ինչ վերաբերում է կոնկրետ մահապատիժին, ապա կասեմ հետևյալը. տրտմության և թշվառության մեջ գտնվողի համար մահը ոչ թե պատիժ է, այլ ազատում առօրյա տառապանքներից ու ամեն տեսակ չարչարանքներից, քանի որ Աքերոնի այն ափին տեղ չկա ո՛չ տխրության, ո՛չ ուրախության համար։ Եվ ինձ համար բոլորովին պարզ չէ, թե ինչու Սիլանոսը անմահ աստվածների անունից չի առաջարկում, օրինակ, ճիպոտահարել դավադիրներին։ Մի՞թե ոչ այն բանի համար, որ օրենքն արգելում է այդպես խստորեն վիրավորել պատրիկի արժանապատվությունը։ Բայց չէ՞ որ ուրիշ օրենքներ դատապարտյալին թույլատրում են աքսորել՝ կյանքից զրկելու փոխարեն, մինչդեռ նրանք, որոնց քիչ առաջ կոչ արվեց մահապատժի ենթարկել, ոչ միայն դատապարտված չեն, այլև նրանց դեմ նույնիսկ գործ չի հարուցված։— Կեսարն ուսերը թոթվեց և հայացքը սահեցրեց դահլիճի վրայով։— Ինձ գուցե առարկեն, թե պատրիկի համար ճիպոտահարվելը դաժան է մահապատժից։ Բայց ի՞նչը կարող է դաժան լինել դավադիրների համար, որոնք արժանի են ամեն պատժի։ Իսկ եթե դու, Սիլանոս,— նա դարձավ ընտրյալ կոնսուլին,— գտնում ես, որ ճիպոտահարումը թեթև պատիժ է, ապա ճի՞շտ է, արդյոք, նվազ կարևոր գործում վախենալ օրենքից, երբ ավելի կարևոր դեպքում այն անտեսվել է։ Սենատորները նայեցին Սիլանոսի կողմը։ — Ինչ պատիժ էլ բաժին ընկնի դավադիրներին, նրանք արժանի են դրան, բայց դուք, հայր սենատորներ, պարտավոր եք մտածել ձեր ընդունելիք որոշումների հետևանքների մասին։ Ես մեկ անգամ էլ կուզենայի հիշեցնել ձեզ, որ բոլոր հիմար գործերը սովորաբար ծնվում են ազնիվ նկատառումներից, որ իշխանությունը եթե հայտնվում է անընդունակ կամ անազնիվ մարդկանց ձեռքում, ապա, որպես կանոն, արտակարգ պատիժը, որի մասին խոսք է գնում այժմ, դրան արժանի մարդկանցից անցնում է բոլորովին անմեղներին։ Երբ աթենացիներին հաղթելուց հետո լակեդեմոնացիները քաղաքը կառավարելու համար կարգեցին երեսուն հոգուց կազմված խորհուրդ, նրանք սկզբում առանց դատ ու դատաստանի մահապատժի ենթարկեցին իսկական մեղավորներին։ Ժողովուրդն այդ միջոցառումը համարեց խիստ արդարացի և ընդունեց ցնծությամբ։ Բայց Քաղաքի կառավարիչների ինքնիշխանությունն աստիճանաբար աճեց, նրանք սկսեցին իրենց կամքով կախել և՛ մեղավորներին, և՛ անմեղներին, իսկ մյուսներին վախեցրին։ Ահա թե ինչպես կամովին ստրկացված ժողովուրդը հատուցեց իր հիմար ցնծության համար։ Բայց ինչու հեռուն գնանք. երբ Հռոմ վերադարձած Սուլլան հրամայեց խեղդամահ անել պրետոր Հունիոս Դամասիպիոսին,— իսկ նա առանց լուրջ հիմքերի մահվան էր դատապարտել Ֆելիքսի համախոհներին,— ո՞վ չէր գովաբանում Սուլլայի այդ արարքը։ Բոլորը գտնում էին, որ ինքնիշխան պրետորն արժանի պատիժ ստացավ, և երկինք հանեցին Սուլլայի արդարադատությունը։ Բայց դա էլ եղավ սկիզբն այն մեծ ողբերգության, որ եկավ մեր ժողովրդի գլխին. բավական էր Սուլլայի համախոհներին դուր գար քաղաքացիներից որևէ մեկի տունը, վիլլան, ունեցվածքը, թեկուզ՝ հագուստը, և բոլորովին անմեղ մարդուն մտցնում էին պրոսկրիպցիայի մեջ, ու մահն անխուսափելի էր։ Ահա այդպես նրանք, ովքեր ցնծում