Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 141

անձանց, ում հետ դավադիրները պատրաստվում էին հաշվեհարդար տեսնել։ Այս վերջին լուրը քչերին էր հայտնի, և հիմա ոմանք սոսկում էին՝ լսելով իրենց անունը, մյուսները փշաքաղվում էին դավադիրների դաժանությունից։ Կոնսուլը դահլիճին նայում էր կարեկցանքով ու ներքին բավականությամբ։ Սկսվեց վկաների ունկնդրումը։ Հրավիրեցին տարեց մի կենտուրիոնի. նա իր վիգիլների հետ կալանել էր Աքաղաղի աղբյուրի մոտ թաքնված երկու անձանց։ Ճիշտ է, ձերբակալվածները հայտարարել էին, թե դավադիրների հետ ոչ մի առնչություն չունեն, բայց կենտուրիոնը վստահ էր, որ նրանք աղբյուրի մոտ ազդանշանի կամ հրամանի էին սպասում։ Հետո Հռոմի կայազորից ռազմական մի տրիբուն հայրերին վառ գույներով պատմեց կոնսուլին սպանելու համար առանձնացված ջոկատի զինաթափման մասին՝ չմոռանալով ընդգծել, թե որպիսի կատաղությամբ էին կռվում դավադիրները։ Մի քանի այլ վկաներից հետո կոնսուլը հրավիրեց Տարկվինիոսին։ Նրան բերին շղթայակապ, երկու վիգիլների ուղեկցությամբ։ Կոնսուլը պահանջեց դահլիճին հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն։ Տարկվինիոսը հրաժարվեց ցուցմունք տալ, ասելով, որ չի խոսի, մինչև պետության անունից անվտանգության երաշխիք չտրվի իրեն։ Նրա պահանջը բավարարվեց, և նա անկազմակերպ ու շուտասելուկի պես հաղորդեց բոլորին հայտնի մի քանի տեղեկություններ։ Նրան հարցրին, թե տեղյա՞կ էր, որ դավադիրները մտադիր էին այրել քաղաքը։ Նա գլխով արեց։ Դահլիճում անհանգիստ շշուկներ լսվեցին, և կո