Երբ զորեղաբազուկ Քամիլլիոսը՝ գալլերին հաղթողը, սրբազան ճանապարհի վրա
կառուցեց Համաձայնության տաճարը, հեռավոր այն ժամանակներում
հռոմեացիների մեջ իսկապես պառակտում չկար։ Բայց շատ չանցած տաճարն
ավերվեց երկրաշարժից ու իր փլատակների տակ մեկընդմիշտ թաղեց երբեմնի
համաձանությունը։ Գրակքոսները տաճարը վերականգնեցին, սակայն Էնեասի
հետնորդների սրտում բուն դրած անհաշտությունը գոյատևում էր՝ այս էլ որերորդ
անգամ միմյանց դեմ հանելով հանրապետության երևելի անձանց։ Եվ նրբագեղմ
թիկնոցների մեջ փաթաթված քնատ սենատորները նորովի էին ընկալում կուրիայի
պատին հարյուր տարի առաջ ինչ-որ մեկի կողմից արված գրությունը՝ «Պիղծ
պառակտումը համաձայնությանը նվիրաբերեց սույն տաճարը», քանի որ
պառակտումն էր դեկտեմբերյան ցրտաշունչ այդ առավոտ նրանց հանել տաքուկ
անկողիններից։ Նրանց դեմքին լրջություն էր դրոշմված, ու գլխի մռայլ շարժումով
ողջունելով միմյանց, անխոս անցն