Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 139

Գլուխ չորրորդ
— Այո ՛, Կեսարին մենք ատում ենք, քանի որ նա խարխլում է մեր ոտքի տակի հողը, անվանարկում մեզ, հրապուրում մեր համախոհներին, որոնց նվիրվածությանը չենք կասկածել, սակայն, ամենևին չթերագնահատելով նրան, հանրապետության համար բախտորոշ այս պահին ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Կրասոսի վրա, ումից, իմ խորին համոզմամբ, այժմ հարկավոր է զգուշանալ առավել չափով ։ Ես նկատի չունեմ նրա հարստությունը, զինվորների սերը նրա հանդեպ կամ թե նրա կապերը երկրի ներսում և սահմաններից դուրս ։ Որ Կրասոսը բազմաթիվ թելերով է կապված Կեսարին, գաղտնիք չէ ոչ մեկիս համար ։ Գաղտնիք չէ նաև այն, որ նա սկզբում համակրում էր դավադիրներին և ետ կանգնեց այն բանից հետո, երբ վերջիններս որոշեցին ոչնչացնել բոլոր պարտացուցակները ։ Ամենքիդ է հայտնի, որ նա մի հիմար սովորություն ունի ՝ ձգձգել ամենահասարակ հարցի քննարկումն անգամ և սենատում հենց այնպես խառնաշփոթ ստեղծելու համար պաշտպանել ակնհայտ հանցագործին կամ հանդես գալ անհեթեթ առաջարկներով ։ Նա դրանից երևի հաճույք է ստանում ։ Ինչևէ ։ Վաղը ոչ ոք չի համարձակվի պաշտպանել դավադիրներին, քանի որ դրանով կասկածի տակ կդնի իր անձը ։ Բայց եթե դա անի Կրասոսը ՝ ամենքը կընդունեն այդ որպես հերթական խաղ ։ Իսկ դուք մտածե ՞ լ եք, թե ի ՞ նչ տեղի կունենա, եթե նա վաղն իսկապես փորձի պաշտպանել դավադիրներին ։ Մեր հակառակորդները նրան կփորձեն օգտագործել իրենց նենգ նպատակների համար, իսկ սենատորների մեջ կան խռովարարներին համակրողներ ու նաև ազգականներ, էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր առ այսօր չունեն իրենց որոշակի կարծիքը և հեշտությամբ կարող են տրվել հույզերին ։
Հյուրերը մոլորված միմյանց նայեցին, ապա Պիզոնն ասաց.
— Երևում է կոնսուլը երկար է խորհել այս մասին և գուցե ցենզորին խանգարելու որևէ միջո ՞ ց է տեսնում ։
— Շատ եմ խորհել,— խոստովանեց Ցիցերոնը,— անչափ շատ, բայց միջոցն ինքներդ հուշեցիք. վաղը Տարկվինիոսը թող տա Կրասոսի անունը ։ Սա կարող է թվալ անիմաստ, քանի որ ոչ ոք չի հավատա նրան ։ Կրասոսին այժմ պաշտպանում են մեծաթիվ սենատորներ, քիչ չեն նաև նրա պարտապանները, որոնք բաց չեն թողնի նրան սիրաշահելու առիթը և կպահանջեն պատժել Տարկվինիոսին սենատին մոլորության մեջ գցելու համար ։ Այդ միջադեպից հետո Կրասոսն այլևս չի համարձակվի պաշտպանել դավադիրներին ։
— Նրան թվաց, թե հիմարացրեց մեզ,— ասաց Կատոնը արդեն պատգարակի մեջ ։— Թեև, պիտի խոստովանեմ, Կրասոսին իսկապես աչքաթող էինք արել ։
— Իսկ ես հավատում եմ նրան,— արձագանքեց Պիզոնը, որ մտախոհ նայում էր գիշերային քաղաքին ։— Մի մարդու համար, որն ընդունակ գտնվեց եղբայրանալ ընտանեկան երջանկությունը խռովողի հետ, դժվար չէ մատնել մերձավորին ։
— Մի ՞ թե կարծում ես, թե նա հենց այնպես կներեր Կլոդիոսին ։
Նրանք լռեցին, յուրաքանչյուրը տրվեց սեփական մտքերին ։ Այդպես առաջացան քառորդ մղոնի չափ ։ Հանկարծ Կատոնը հետ նստեց բարձերին և ոգևորված ՝ խփեց Պիզոնի ուսին.
— Գտա ՛. Կեսարին կոչնչացնեն նրանք, ովքեր աստվածացրել են նրան ։

Գլուխ չորրորդ