— Ու կարծում եմ ՝ դատավորները չեն հավատա քո ծանոթին,— խոսքը շարունակեց Կեսարը,— քանի որ Ցիցերոնն այնտեղ ի լուր ամենքի հայտարարեց, թե երեկ երեկոյան, իսկ նա ավելի ստույգ ասաց ՝ մայրամուտից երեք ժամ անց, քո պատգարակը տեսել է իմ տան մոտերքում ։
— Իմ պատգարա ՞ կը, նա տեսե ՞ լ է ինձ,— Կլոդիոսի դեմքը վայրկենապես կնճռոտվեց, մի պահ նա մնաց արձանացած ՝ լարված ու հարցական հայացքով նայելով հեռուն, ապա, ինչ-որ բան իր համար պարզելով, գրեթե ճչաց ՝ ցավով նկատելով, որ կորցնում է հավասարակշռությունը. Որպիսի ՜ կեղծիք, որպիսի ՜ ստորություն ։― Նա գլուխը բռնած ՝ քայլում էր սրահում ։— Շո ՛ ւն, կեղծավոր շո ՛ ւն, Կատոնի մանկլավի ՛ կ, դուրսպրծո ՛ ւկ, զտարյուն դուրսպրծո ՛ ւկ ։ Ա ՛ խր ես հավատարիմ թիկնապահի պես ամենուր շրջում էի նրա հետ, երբ նա նոր-նոր սկսել էր հեղինակություն ձեռք բերել Քաղաքում ։ Եվ նա այդ ամենից հետո կեղծ վկայությո ՞ ւն է տալիս իմ դեմ ։ Որպիսի ՜ ապերախտություն... Բի ՛ րտ հեծյալ,— Կլոդիոսը չէր հանդարտվում,— կնոջ հրամաններին հլուհնազանդ Սարդանապալ ։ Եվ այդ մարդը, հարճերի հետ գորգ գործելու փոխարեն, կառավարո ՞ ւմ է մեզ... Որքա ՜ ն խեղճ ենք մենք ։
Նա կռահում էր կեղծ վկայության դրդապատճառը. իր կրտսեր քույրը կապված էր Ցիցերոնի հետ, և վստահ էր, որ Տերենցիան ՝ Ցիցերոնի կինն է ամուսնուն ստիպել վարվել այդ կերպ ՝ կամենալով վրեժ առնել ջահել մրցակցուհուց ։
— Ես դեռ բոլորը չասացի,— խոսեց Կեսարը այնպես հանգիստ, ասես չէր նկատել Պուբլիոսին համակած զայրույթը,— քրմերի կոլեգիան քո արարքը գնահատել է որպես սրբապղծություն ։
Սա արդեն անխուսափելի մահ էր, և այս լուրից Կլոդիոսը սփրթնեց, նրա շրթունքները դողում էին տենդորեն, աչքերը դուրս էին թռչում խոռոչներից, բայց նա ուժ գտավ զսպելու իրեն ու խոսեց հանգիստ, սակայն ըմբոստ տոնով.
— Դե, իհարկե, քրմերի կոլեգիան չունի ավելի վեհ նպատակ, քան իր առաջնորդին սատարելը ։
Կեղծավոր այդ հանդգնության տակ կործանման սարսափ էր քողարկված, և քրմապետը, որի նրբանկատ հայացքից չէր վրիպել դա, ավելացրեց ՝ ուշք չդարձնելով նրա խոսքերին.
— Եթե պարզվի, որ կանանց ամենևին ուրվական չի երևացել, այն ժամանակ...
Այստեղ Կլոդիոսը չդիմացավ, դադարեց հոգու խորքում պայքարել ինքն իր դեմ և բռունցքները սեղմելով ՝ գոչեց.
— Իսկ դու, ի ՞ նչ է, եկել ես բավականությո ՞ ւն ստանալու իմ թշվառությունից ։ Դե ՛, հիացի ՛ ր, հրճվի ՛ ր, գնա ՝ պատմի ՛ ր ամենքին, թե ինչպիսի վիճակում է Պուբլիոս Կլոդիոսը, նույն ինքը, որ երկու տարի քարշ եկավ փոշեկոլոլ Հայաստանում և հայրենիքի բարօրության համար մի կողմ թողած սեփական արժանապատվությունը, լրտեսություն արավ այնտեղ ՝ Տիգրանի դեմ հանելով բազում թագավորիկների և ապահովելով հաղթանակը. նույն ինքը, ում բռնագրաված գանձատների հաշվին հիմա ամենքը լողում են ճոխության մեջ և ում բոլորը մոռացել են, քանի որ այլևս ոսկու քարավաններ չեմ առաջնորդում Քաղաք ։ Հիմա ես պետք չեմ ոչ մեկին, և այժմ կարելի է ինձ հանգիստ խղճով խաչել ։