Գլուխ երրորդ
— Բայց մենք այդ ամենն անում էինք ՝ հուսալով, որ վերջ կտրվի հանրապետության ներսում տիրող անհամաձայնությանը ։ Ի ՞ նչ իմանայինք, որ մինչ մեր հագուստները կարմրում էին բարբարոսների պիղծ արյունից, ուրիշները նենգ դավեր էին նյութում ։ Բայց ուշ չէ, Քվինտո ՛ ս, դեռ կարելի է չարիքի դեմն առնել ։ Լսել եմ ՝ Սուլլան խնամիանում է քեզ ։
— Դա չլինելու բան է, Հերակլեսը վկա,— բորբոքվեց Հորտենգիոսը,— ես թույլ չեմ տա Վալերիան երեխաներ ծնի այդ նողկանքից ։
Պատգարակակիրները և պրետորի արբանյակները, պահպանելով պատշաճ հեռավորություն, լուռ հետևում էին նրանց ։
— Լսի ՛ ր ինձ ուշադիր,— ասաց Կոտտան կիսաձայն,— այս ամենը Ֆուֆիդիայի ձեռքի գործն է, նա է ծերուկի գլուխը մտցնում սպանե ՛ լ սրան-նրան ։ Եվ քանի դեռ մենք չունենք մեր ազդեցիկ մարդը Սուլլայի շտաբում, հավատա ՛ ինձ, դեռ շատ փորձանքներ կգան մեր ժողովրդի գլխին ։ Այնպես որ, եթե քեզ իսկապես հուզում է այս ամենը և անկեղծորեն ուզում ես օգնել անմեղ մարդկանց, դեմ մի ՛ եղիր այդ ամուսնությանը ։ Բացի այդ, որքան ինձ հայտնի է, Վալերիան ինքն է առիթ տվել, և ոչ ոք նրան չի պարտադրում ամուսնանալ դիկտատորի հետ ։
Քվինտոսն ընկավ մտքերի մեջ, և նրանք երկար քայլում էին անխոս ։ Հանկարծ Քվինտոսը կտրուկ կանգ առավ և ասաց ՝ պրետորի աչքերի մեջ նայելով.
— Միևնույն է, վաղը ես մի ցուլ կնվիրաբերեմ Յուպիտերին և կխնդրեմ կայծակնահար անել այդ ճիվաղին ։
— Վաղն ուշ կլինի,— ուղղեց նրան Կոտտան ։ Հորտենզիոսը բացատրություն պահանջող հայացքով նայեց նրան ։— Յուպիտերի քուրմը վաղը կարող է այլևս ողջ չլինել, և ոչ ոք չի օրհնի զոհին ։ Եվ Կոտտան պատմեց, թե ինչու է եկել նրա ետևից ։
Հորտենզիոսը խոստացավ աջակցել ։ Նրա համար միևնույն էր, թե ում էր օգնելու. սեփական թշնամուն անգամ Սուլլայի ճիրաններից ազատելը մեծ բավականություն կլիներ նրա համար ։
Նրանք բաժանվեցին ։ Քվինտոսը մեկնեց քրոջ մոտ, իսկ պրետորը, որ ռեժիմը խախտել և լոգանքից հետո չէր քնել, վերադարձավ տուն ։ Սուլլան հարսնացուին այցելելու էր գլխավոր ճաշից հետո, և սպասումի երկար ժամերը կրճատելու նպատակով Կոտտան պառկեց քնելու ։ Բայց բավական էր աչքերը փակեր, նրան երևում էր, թե փախչում է Հռոմի փողոցներով, իսկ դաշունազեն ամբոխն ընկել է իր ետևից ։ Հետո նրան հայտնվում էր Գնեոս Ավրելիոսը և ափերով գլուխը բռնած ՝ տրտնջում, թե Ալբանիայի իր վիլլային տիրելու համար սպանեցին իրեն ։
Կոտտան ձայնեց սպասավորին, կարգադրեց գինի բերել և խմեց այնքան, մինչև սարսափելի պատկերները հալվեցին ու իսպառ չքացան ։
Գլուխ երրորդ
Սրբազան փողոցի վրա դիկտատորի ոսկե շղարշներով ու ջայլամի փետրափնջերով զարդարված ծիրանագույն պատգարակի հայտնվելուն պես աննկարագրելի իրարանցում առաջացավ ճանապարհի երկարությամբ խմբված բազմահարյուր