Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 129

Աբրային տեսնելով ՝ գալաթուհին հանկարծ մտաբերեց ծպտված տղամարդու խոսքերը ։
— Տիրուհի ՛,— կանչեց նա ՝ չհամարձակվելով ոտքի ելնել,— ես հիշեցի. նա ինձ ասաց, թե սպասում է Աբրային ։
Այս լսելով ՝ Աբրան ջղաձգորեն մազերը պոկեց գլխից, աղաղակելով, թե դա կեղծիք է, թե ոչ մեկը իրեն չի սպասել և իրեն դիտավորյալ վարկաբեկում են, քանի որ ինքը վայելում է երիտասարդ տիրուհու համակրանքը ։
Ավրելիան կոպտորեն սաստեց նրան, ապա դառնալով հարսին, որ փրկության ամեն հույս կորցրած ՝ գթություն հայցող հայացքով մատրոնաներին էր նայում, արտաբերեց անսահման չարությամբ.
— Օ ՜, սրբապի ՛ ղծ, օ ՜, նզովյա ՛ լ. նզովյա ՛ լ լինի քո տոհմը, նզովյա ՛ լ լինես դու, որ անարգեցի ՛ ր իմ տունը...
Շառագունելով այս խոսքերից Պոմպեան բարձրաձայն հեկեկալով ՝ շփոթահար իրեն նետեց ննջարան, փլվեց մահճակալին և նյարդայնությունից սկսեց շուրթերը կծոտել արյունոտելու աստիճան ։ Իսկ Աբրան ցնցվում էր ավազուտներում օձի պատահած դաշտամկան նման. նրա աչքերում սառել էր մահվան սարսափը ։
Լուսակալը գլխից վեր պահած ՝ Ավրելիան կանանց առաջնորդեց նեղ միջանցքներով ու սրահներով ։ Իրարանցումի մեջ ընկել էր նրա ոսկե ցանցիկը, և արծաթերանգ վարսերն անփութորեն թափվել էին ուսերին ու երկար պարանոցին ։ Նրա դեմքն այլայլված էր, ձեռքերը դողում էին, իսկ սև ակնագնդերի մեջ չարագուշակ փայլով պսպղում էին ջահերի կորացված պատկերները ։
Վաղը ողջ քաղաքը կխոսի այս մասին ։ Որպիսի ՜ խայտառակություն, որպիսի ՜ անարգանք, օ ՜, անմա ՛ հ աստվածներ, և ո ՞ ւմ հանդեպ ՝ իր ՝ մատրոնա ունիվիրայի, ում ամենքն են հարգում և ում համար ընտանիքի պատիվը վեր է ամեն ինչից ։ Երանի այս ամենը երազ լիներ, երանի սխալված լիներ սպասուհին, և խայտառակության ժանտ թուխպը նզովքով չմլարեր իր գերդաստանը, երանի ինքն այն ժամանակ արգելած լիներ որդուն իր տուն բերել Սուլլայի,— անիծվի նա,— թոռանը...
Նրան սթափեցրեց Սեսիլիայի ձայնը, որ առաջարկում էր գավիթն ստուգել ։
Դուրս ելան գավիթ ։ Երեք սպասուհիներ մնացին մուտքի մոտ, իսկ մատրոնաները երկու խմբի բաժանվելով ՝ առաջացան աջ և ձախ սյունաշարերով ։
Այստեղ ևս ոչ ոք չկար ։ Հանկարծ արմավենիները խշշացին ։ Անհանգստացած կանայք զգուշորեն իջան պարտեզ ։ Ավրելիան քայլում էր առջևից, մյուսները մի փոքր ետ էին ընկել ՝ չհամարձակվելով առաջ անցնել նրանից ։ Ծառուղիների մարմարախիճը սարսափազդու ղրճղրճում էր նրանց ոտքերի տակ. ամեն թփի ետևում նրանց թաքնված տղամարդ էր երևում. կանթեղների շիկավուն բոցերը փռփռալով ՝ տարուբերվում էին գավիթ թափանցած գիշերասյուքից. օրորվող արմավենիների ՝ պատերի ու ճերմակավեմ սյուների վրայով սահող ստվերները նմանվում էին բազմաձեռ պարուհիների. մրտենիների խուզված թփերը շուռ տված կարասներ էին հիշեցնում. սյուների միջև դրված մարմարե արձանները մտահոգված հետևում էին նրանց. թվում էր, թե խոժոռ հայացքով քարակերտ այդ կերպարանքները ևս ծպտյալ սրբապիղծ են որոնում. աստղազարդ երկնակամարում հսկա ջահի պես վառվող լուսնեղջյուրը կաթնագունել էր ալեբաստրե բարձր