— Մատրոնաներն ամենքը սրբարանում են,— ասաց սպասուհին, որ գեղահոն ու փխրուն մի գալաթուհի էր, կարծելով, թե դիմացինը մոլորվել է անհամար սրահների մեջ ։
— Ախ, դու նվագածո ՞ ւ ես,— նկատելով նրա ձեռքի կիթառը ՝ հրճվանքով բացականչեց գալաթուհին,— դե ՝ գնանք, ամենքը կուրախանան ՝ քեզ տեսնելով ։
Նվագածուն անխոս մեխվել էր տեղում և գլուխը խոնարհել, որպեսզի ճրագի լույսը չընկներ դեմքին ։
— Մի ՜ ամաչիր,— սրտապնդեց նրան սպասուհին,— եկ իմ ետևից. մատեր Ֆամիլիան բարեսիրտ կին է և քեզ առատ պարգևների կարժանացնի ։
Եվ տեսնելով, որ հյուրը տեղից չի շարժվում, բռնեց նրա ձեռքից ։ Կիթառահարուհին ակամա հետևեց նրան, բայց երբ հասան սրբարանին, կանգ առավ և ձայնը կարելիին չափ կեղծելով ՝ ասաց, որ ինքը սպասում է Աբրային ։ Նրա այս խոսքերից սպասուհին այլայլվեց, ցած գցեց անոթը և խուճապահար նետվեց սրբարանի կողմը ՝ աղաղակելով.
— Տղամա ՛ րդ, տղամա ՛ րդ կա այստեղ...
Կանայք, իրար խառնվելով, նետվեցին դեպի սրբությունները և իրենց մարմնով ծածկեցին դրանք ։ Հետո ամենքը սսկվեցին, և լիակատար լռության մեջ լսելի էր սրբազան օձի միալար սվվոցը ։ Ինչ-որ մեկը զգուշորեն փակեց պնակը, և երբ սվվոցը մարեց, բոլորը դարձան Ավրելիայի կողմը, իսկ նա գլխանոցով ծածկել էր դիցուհուն և քարացել ՝ արձանին փաթաթված ։ Նրա ստրկուհին բերանն ափերով փակած ՝ սեղմվել էր պատին ու լալիս էր անձայն ։ Երբ անցան շփոթմունքի առաջին վայրկյանները, եռամոմ լուսակալը վերցնելով, Ավրելիան անխոս դուրս եկավ սրահից ։ Կանթեղներով զինված կանայք հետևեցին նրան ։ Պոմպեան, որ այս ողջ ընթացքում ծնկաչոք նստած էր հատակին ՝ շրջապատված պղնձե թասերի մեջ վառվող սրբազան կրակներով ու բոլորովին գունատված ՝ դողում էր ցասումից, նույնպես ելավ ու երերալով ՝ ակամա հետևեց նրանց ։
Անշշուկ, վախենալով սեփական ստվերից, նրանք հասան ատրիում ։ Ավրելիան սպասուհիներից երկուսին ուղարկեց ստուգելու դարպասն ու դռները, իսկ ինքը մեծատոհմիկ մատրոնաների գլուխ անցած ՝ վառեց բոլոր ջահերը ։ Սրահը ողողվեց պայծառ լույսով. այնտեղ ոչ ոք չկար ։ Վերադարձած սպասուհիները զեկուցեցին, որ դարպասն ու դռները գոցված են ։
— Գուցե նրան թվացե ՞ լ է,— տարակուսեցին կանայք,— կամ գուցե ուրվակա ՞ ն է տեսել ։
Ավրելիան կասկածանքով նայեց սպասուհուն, իսկ սա, որ դեռ չէր հանդարտվել և դողում էր այնպես ուժգին, որ ատամները լսելի կափկափում էին, ծնկի եկավ տիրուհու առաջ և երդվեց բոլոր սրբություններով, որ տեսածը չէր կարող ուրվական լինել, քանի որ ինքը բռնել է նրա ձեռքը ։
— Մի ՛ հավատա նրան, մատեր Ֆամիլիա,— մեջ ընկավ Աբրան, որ աննկատ միացել էր նրանց ։— Ինչպե ՞ ս կարող է օտար մեկը հայտնվել տանը, երբ բոլոր մուտքերը փակ են ։