հավաքատեղերում, մարդաշատ փողոցներում ու շուկաներում և փսփսում, թե Վելլեյոսը կաշառում է քվիրիտներին ։
Կեսարը երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց.
— Միևնույն է, ոչինչ ապացուցել չենք կարող. ինչ-որ մի հարբեցող խոստովանել է, թե իրեն կաշառում են, բայց չի ճանաչում փող առաջարկողներին ։ Ով էլ արել է այդ ՝ խորամանկ է վարվել և իրեն ապահովել բացահայտումից ։
— Ի ՞ նչ,— Կրասոսն ուսերը թոթվեց ՝ չհասկանալով Կեսարի հանգստությունը,— անգործ նայե ՞ նք ՝ ինչպես են հրապուրում բոլոր ընտրողներին ։
— Այլ բան է մտահոգում ինձ այժմ,— պատասխանեց Կեսարը մտազբաղ ։— Եթե դա իսկապես Կատոնն է, ապա նա սաստիկ վախենում է ինձանից ։ Ինչո ՞ ւ, ի ՞ նչն է հիմք դարձել նրա անհանգստության ։ Ինչո ՞ ւ նա չի պահանջել քվեարկել Վելլեյոսի դեմ ։ Չէ ՞ որ ինքդ վստահեցնում էիր ինձ, թե իմ այս ձեռնարկումը մյուսների նման դատապարտված է անհաջողության ։
Ցենզորին ևս ինչ-որ բան պարզ չէր և նա մռայլված ՝ էդիլին էր նայում ։
Կեսարը ելավ բազմոցից և մտքերով տարված ՝ մի քանի րոպե քայլեց սրահում ։ Ապա կանգնելով ցենզորի դիմաց և հարցականորեն նայելով նրա աչքերի մեջ ՝ ասաց.
— Գուցե զո ՞ ւր եմ թերագնահատում ինքս ինձ, Մարկո ՛ ս, գուցե իսկապե ՞ ս իմ վիճակն անհույս չէ ։
Կրասոսը ոչինչ չպատասխանեց. նա ոչ մի կերպ չէր հասկանում ընտրողներին կաշառելու անհրաժեշտությունը ։
— Տարօրինակ է, բայց Կատոնի այդ քայլը սկսում է ոգևորել ինձ,— ինքն իրեն խոսելով ՝ Կեսարը սրահի մի անկյունից մյուսն էր քայլում ։— Եթե նա ձայներ է գնում, ուրեմն վստահ չէ, որ կհաղթի ։— Նա մի պահ դադար տվեց ։— Շատերի նման նա ևս հավատացած է, որ մարզերում ես հաջողություն չեմ ունենա, և ձայներ կգնի միայն այստեղ ՝ քաղաքային տրիբուսներում իր առավելությունն ապահովելու համար ։ Ահա այստե ՛ ղ հարկավոր է խառնել նրա հաշիվները ։
— Ի ՞ նչ ես մտադիր անել,— հարցրեց Կրասոսը ՝ համակ ուշադրությամբ էդիլին նայելով ։
— Աստվածները թույլատրում են սրի դեմ սուր հանել, խորամանկել խարդախին, և ամենևին սրբապիղծ չենք համարվի, եթե չարիքն ուղղենք այն արարողի դեմ ՝ չխորշելով օգտվել միջոցներից, որ կիրառվում են մեր դեմ ։
— Դու մտադիր ես կաշառե ՞ լ ընտրողներին,— Կրասոսը չէր հավատում ունկերին ։— Մի ՞ թե քո սրտում կարող է նման միտք ծնվել ։
— Եթե խախտում ես օրենքը, ապա միայն հանուն քրմապետական խույրի, մնացյալ դեպքերում դու պաշտիր այն,— պատասխանեց Կեսարը ՝ ձևափոխելով Եվրիպիդեսի բառերը ։ Եվ անսպասելիորեն ցենզորի ուսերը գրկելով ՝ թանխանձագին խնդրեց.
— Բարեգութ եղի ՛ ր, Կրասո ՛ ս, և պարտք տո ՛ ւր ինձ միլիոն դենարե ՝ քեզ ամենաձեռնտու պայմաններով ։ Պարտք տո ՛ ւր մի վերջին անգամ ։ Ես գրավ կդնեմ իմ ողջ ունեցվածքը, տունս, վիլլաս, բոլոր իմ ստրուկներին և այս մատանին, որ անգին է ինձ համար,— նա Կրասոսին պարզեց հորից հիշատակ մնացած մատանին,— միայն