Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 120

միայն վճարեց խմիչքի համար, այլև միանգամից մարեց երեք ամսվա պարտքը։ Որտեղի՞ց նրան այդքան փող։ Հոգով նա բարի մարդ է՝ գողություն անել չէր կարող, իսկ նվիրատվություններ, որքան գիտեմ, այս օրերին չեն եղել։ Ես այրվում էի հետաքրքրասիրությունից և նրան հրավիրեցի ինձ մոտ։ Հարցրի՝ որտեղի՞ց իրեն այդքան փող։ Իսկ նա գրպաններից հանեց ևս հարյուր աս և սեղանին փռելով՝ պարծեցավ, թե ինքն այլևս աղքատ չէ և կարող է կես տարի անհոգ խմել։ Ես ստեցի, թե պարգև եմ ստացել և ուզում եմ պատիվ տալ իրեն։ Երբ նա գինովացավ, բերանից թռցրեց, որ փողն իրեն տվել են անծանոթ ինչ-որ մարդիկ և խոստացել են էլի բերել, եթե ընտրություններում քվեարկի Կեսարի դեմ։ Անակնկալի եկած մեծատոհմիկները շփոթված միմյանց նայեցին։ — Ո՞վ կարող է լինել,— ափով ճակատը տրորելով՝ հարցրեց Կեսարն ինքն իրեն։— Կատո՞նը... Վելլեյո՞սը... Իսկ Կրասոսն անհանգիստ գնում ու գալիս էր խոշոր քայլերով, նրա աչքերը բոցկլտում էին ցասումից և նա մերթ ընդ մերթ ձեռքը տանում էր դաշույնին, որ միշտ կրում է իր հետ, ու կրկնում. — Որպիսի՜ ստորություն, որպիսի՜ սրբապղծություն... Մի՞թե կարելի է իջնել այդ աս