Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 115

— Որքան էլ զարմանալի է,— միջամտեց Կեսարը,— Օպիոսն այդ մասին իմացել է մի հետերայից, որը տեղյակ է եղել մեկնումիդ և որ Էտրուրիայում քո մարդիկ զորահավաք են անցկացնում ։ Ինչ-որ մեկը պարծեցել է նրա մոտ ։
— Ո ՞ վ կարող է լինել,— Կատիլինան ընկճվեց մի պահ ։— Ինձ վստահություն չի ներշնչում Կուրիոսի խումբը,— կարծիք հայտնեց Կեսարը ։
— Կուրիոսը Ֆակտիոին ատում է մեզանից ոչ պակաս,— անմիջապես առարկեց Կատլինան,— նրա խոսքին հետևում են բազմաթիվ քվիրիտներ, որոնց ես վստահում եմ և որոնց մի մասն ինձ հետ գալիս է Էտրուրիա ։
— Իսկ Կուրիո ՞ սը,— հետաքրքրվեց Կեսարը ։— Նա մնում է ։
— Լուրջ ժամանակ նա խիստ այր է, և նրա հետ կարելի է գնալ ամեն փորձության,— խոստովանեց Կեսարը,— բայց բավական է ՝ գինու հոտ առնի, կորցնում է ինքնատիրապետումը և կարող է դուրս տալ խելքին փչածը ։ Ես լուրեր ունեմ, որ նա կապված է այդ հետերայի հետ ։ Բայց եթե անգամ ես սխալվում եմ, և Կուրիոսն իսկապես վստահելի է, ոչինչ չի փոխվում. քո որոշումներն անմիջապես դադարում են գաղտնիք լինել ։ Ինչպե ՞ ս կարող ես հիմա դու Էտրուրիա մեկնել, երբ չես պարզել ՝ ով է պարծեցել այն պոռնիկի մոտ ։ Իսկ եթե նա մնո ՞ ւմ է Քաղաքում... Ի ՞ նչ երաշխիք, որ Ցեպիոնի և Լենտուլոսի ծրագրերը հայտնի չեն դառնա պրետորներին ։ Քո շտապելն այժմ ձեռնտու է միայն Ֆակտիոին, ու երևի հիմա նրանք հրճվում են ՝ իմանալով հապճեպ մեկնումիդ մասին ։
— Լսի ՛ ր ինձ,— Կեսարը գրկեց նրա ուսերը և ցնցեց նրան,— մի ՛ կործանիր քեզ, լուր տարածիր ապստամբության խափանման մասին, համբերի ՛ ր մի փոքր, և միասին նոր ջոկատներ կհավաքագրենք ՝ զերծ ամեն տեսակ արկածախնդիրներից ու բերանբացներից ։
Կատիլինայի հայացքի մեջ ջերմություն նկատվեց, նա մի պահ էդիլին նայեց գորովանքով, ապա ասաց.
— Ուշ է արդեն, Կեսա ՛ ր, ոչինչ փոխել այլևս չեմ կարող, բացի այդ, անմտություն կլինի բաց թողնել նպաստավոր պահը, երբ հռոմեական ամենաընտիր լեգեոնները հայրենիքից հեռու են, և սպասել աստվածների կողմից մի նոր բարեհաճության. դա չի լինի այլևս ։
— Իսկ դու երբևէ չե ՞ ս խորհել այդ լեգեոնները մեր կողմը գրավելու մասին ։
— Մագնիան ընդդեմ սենատի ՞,— հեգնանքով արտաբերեց Կատիլինան ։— Դա անհնար է ։ Ես նրան լավ գիտեմ. նա որքան խիզախ է մարտում, նույնքան երկչոտ է մյուս գործերում, և պատրաստ եմ երդվել բոլոր աստվածների անուններով, որ նա զանց չի առնի սենատի որոշումը, եթե նրան հրավիրեն Իտալիա ՝ կռվելու ապստամբների դեմ ։ Բացի այդ, նա չի համակրում ինձ ։ Դու նույնպես, Կեսա ՛ ր, Պոմպեոսին հավատ չես ներշնչի, քանի որ Կրասոսի հետ մտերմացել ես այնպես սերտորեն, որ բաժանվել այլևս չես կարող ։ Ես երկար եմ խորհել այս ամենի մասին և նրա հետ չընդհարվելու մի ուղի եմ միայն տեսնում ՝ Քաղաքը գրավել և սենատը ցրել ավելի վաղ, քան նա կհասցնի ափ իջնել Օստիայում ։