Հակաֆակտիոական ուժերը միավորելու փոխարեն նա այդ քայլով ունևոր դասին գրգռեց իր դեմ ։ Երկյուղած վաշխառուները պարտապաններին խոստացան նվազեցնել շահույթի տոկոսը, եթե նրանք քվեարկեն ընդդեմ Կատիլինայի ։ Ո ՛ չ Կրասոսը, ո ՛ չ Կեսարը, ո ՛ չ հեղինակավոր մյուս պոպուլյարները չկարողացան Սերգիուսին համոզել խզելու կապը Կուրիոսի խմբի հետ ։
Կատիլինան ընտրություններում տապալվեց ։ Եթե նա զիջեր արիստոկրատ որևէ այրի, գուցե թե չտառապեր անհաջողությունից, բայց պարտվե ՜ լ երկչոտ ինչ-որ մի հեծյալի, որի տոհմն արժանահիշատակ ոչինչ չի արել հայրենիքի համար... Դա արդեն Սերգիուսը տանել չէր կարող ։ Իր մտերիմներից մեկին նա գործուղեց Էտրուրիա ՝ արագացնելու գաղտնի զորահավաքը, մյուսը մեկնեց Ապուլիա ՝ հրահրելու այնտեղի կայազորը, իսկ ինքը Կուրիոսի խմբի հետ նախ տապալեց հունիսյան իդերի տոնակատարությունը, ապա նիստերից մեկում սենատին մեղադրեց սրբապղծության մեջ, որ հեծյալին իրավունք է տվել իշխել քաղաքի վրա, ինչը պատրիկական տոհմերի մենաշնորհն էր ։ Ցիցերոնը, բնությամբ անհամարձակ լինելով, սկզբում զգուշանում էր, բայց հետո ոգևորվելով սենատական վերնախավի աջակցությունից ՝ մեկը մյուսի ետևից ելույթներ ունեցավ Կատիլինայի դեմ ՝ ամեն կերպ ձգտելով վիրավորել նրա արժանապատվությունը ։
— Դու հիմա նրա մոտի ՞ ց ես գալիս,— հարցրեց Կեսարը ։
— Ո ՛ չ,— պատասխանեց Օպիոսը,— այդ մասին ես իմացա բոլորովին պատահաբար ։ Նրան ես տեսել եմ բաղնիքում ։ Նա վիճեց Ցիցերոնի հետ, և նրանք անպատվեցին միմյանց վերջին խոսքերով ։ Բանը ծեծկռտուքի կհասներ, եթե չմիջամտեի ։
— Կատոնն այնտե ՞ ղ էր,— անմիջապես հարցրեց Կեսարը կնճռոտվելով ։
— Նա չէր մասնակցում վեճին, բայց ինձ թվաց, որ ամեն ինչ նախապես ծրագրված էր. նրանք ուզում էին գրգռել Սերգիուսին ։
— Գնանք նրա մոտ,— ասաց Կեսարը վճռական տոնով և ձայնեց սպասավորին ։
— Եթե արդեն ուշ չէ,— Օպիոսը կրկեսամարտիկի թեթևությամբ ահռելի մարմինը բարձրացրեց բազմոցից ։
Երբ դուրս եկան բակ, Կեսարը հետաքրքրվեց, թե Օպիոսն ինչպես է տեղեկացել Կատիլինայի մեկնումի մասին ։
— Կպատմեմ ճանապարհին,— ասաց Օպիոսը ՝ բազմելով պատգարակի գահավորակին ։
Կատիլինայի առանձնատան բակում խառնաշփոթ էր ։ Ախոռապանները փութաջանորեն թամբում էին նժույգներին, սպասավորները պատերի տակ շարում էին այն ամենը, ինչ տերը վերցնելու էր իր հետ, արշավային համազգեստով ինչ-որ մարդիկ էին ներսուդուրս անում ։
Սենատորներին ոչ ոք չդիմավորեց, և ներս անցնելով Կատիլինային նրանք գտան ատրիումում ՝ շրջապատված ծառաներով, որոնց նա վերջին կարգադրություններն էր անում ։
— Ես անչափ երախտապարտ եմ Օպիոսին,— ասաց Կատիլինան, երբ նրա նշանով ծառաները ելան սրահից,— եթե նա չմիջամտեր, ինքնամոռացումի մեջ գուցե խեղդեի