— Մի ՞ թե նման բան եղել է,— տարակուսանքով հարցրեց Մումերկոսը, չհասկանալով պրետորի միտքը ։
— Տեսնո ՞ ւմ ես, ինքդ էլ կասկածեցիր, թեև լավ գիտես, որ չի եղել,— գոհունակությամբ պատասխանեց Կոտտան ։— Ոչ ոք չի կարող հերքել այդ ։ Հորտենգիոսն իսկապես ծառայել է ավագ Կեսարի զորաբանակում, երբ Էվնուսը ապստամբեցրեց Հռոդոսի ստրուկներին, իսկ պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է ։
— Սուլլան այսօր այցելելու է հարսնացուին,— ասաց Մումերկոսը ոգևորված. նա այդ մասին իմացել էր երեկ ՝ դիկտատորին երկրորդ անգամ այցելելու ժամանակ ։
— Այդ դեպքում շտապել է պետք,— ասաց Կոտտան վճռական տոնով և փութով ելավ տեղից,— մեկ ժամն էլ կարող է բախտորոշ լինել ։ Հորտենգիոսը հիմա ֆորումում կլինի, ես կմեկնեմ նրա մոտ, իսկ դու...
Այստեղ պրետորի ոգևորությունը հանկարծ մարեց, նա դարձավ Մումերկոսի կողմն ու տագնապով հարցրեց.
— Լսիր, ի ՞ նչ ես ասելու նրան, չէ ՞ որ մինչև սենատի նիստը պիտի զեկույց տանես Պալատինիում ։
— Դա թող ինձ,— պատասխանեց Մումերկոսը հանգստությամբ,— որոշ բան մտածել եմ ։
Պրետոր Գայոս Կոտտան ֆորումը հեղեղված գտավ հռոմեացիներով, որոնք հավաքվել էին իմանալու, թե վերջին օրվա ընթացքում ովքեր են մտցվել պրոսկրիպցիաների մեջ ։ Կաստորի սյունազարդ տաճարի բակում ՝ ռոստրայի մոտ, կանգնել էր սենատոր Գնեոս Ավրելիոսը և խզված ձայնով կարդում էր օրենքից դուրս համարվածների անունները ։ Տաճարի մուտքի մոտ ՝ զոհասեղանների միջև, հանգիստ ճեմում էր Ֆուֆիդիան ՝ ձեռքերը մեջքին հավաքած, պճնված լեգեոնի հրամանատարի զինվորական ողջ հանդերձանքով ։ Ստիլոբադի վրա ուղիղ գծով շարված մեկ տասնյակի չափ սպառազեն վիգիլներն աչալուրջ հետևում էին կարգ ու կանոնին ։
Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, և Կոտտան պրետորական տարբերանշաններ կրող իր երկու արբանյակների [ 14 ] հետ, առաջացավ աջակողմյան կրկնակի սյունաշարով ։ Պատգարակից իջնելիս նրա աչքովն էր ընկել Հորտենզիոսի ազատագրյալը [ 15 ], և հիմա խորապես համոզված էր, որ հռետորն այստեղ է ՝ արևի տակ արձանացած այս մարդկանց մեջ ։
Բավականին մոտենալով տաճարին ՝ պրետորը կանգ առավ ։ Հորտենզիոսին որոնելով ՝ նա զննեց հավաքվածներին ու զարմանքով նկատեց, թե որքան շատ են հիացմունք արտահայտող դեմքերը ։ Դրանք քիչ առաջ իրենց հակառակորդի, ինչ-ինչ պատճառներով իրենց նախանձը գրգռած համաքաղաքացիների անունները լսած քվիրիտներն էին ու մեկ էլ բախտախնդիրները, որոնք չմոռանալու համար քթի տակ կրկնում էին մահապարտների անունները ։
Ավրելիոսը գալարը պահել էր աչքերի դեմ, երկարատև անշարժությունից նրա ձեռքերը դողում էին, նա ճիգ էր թափում տողերը չխառնելու համար ։ Նկատելով, որ մի քանի անուններ են մնացել, Ավրելիոսն արագացրեց ընթերցումը ։ Հանկարծ նրան թվաց, թե հենց նոր արտասանված անվան մեջ ծանոթ ինչ-որ բան կար ։ Հայացքը