— Սուլլային անշուշտ արդեն զեկուցել են, որ Կեսարը տաճար չի ներկայացել,— երկար մտորելուց հետո ասաց Կոտտան,— և նա լսել անգամ չի կամենա ինձ ։ Դու Սուլլային ինձանից լավ ես ճանաչում և գիտես, որ եթե հանկարծ իմ միջնորդությունը նրա սրտով չլինի, Յուպիտերն անգամ անկարող կլինի փրկել իր քրմին ։ Հարկավոր է գտնել ավելի ազդեցիկ որևէ մեկին, ում նա հաստատապես չի մերժի ։ Բայց ո ՞ ւմ,— հարցրեց Կոտտան ինքն իրեն,— Կրասոսը բացառվում է. Մարիուսի կարգադրությամբ սպանվել են նրա հայրն ու եղբայրը ։ Պոմպեոսն Իսպանիայում կռվում է Մերտորիոսի դեմ ։ Գուցե Լուկուլլոսի ՞ ն դիմենք. Սուլլան նրան համակրում է բոլորից առավել ։ Չէ ՛, անհույս գործ է,— պրետորը դառնությամբ հոգոց հանեց,— նա դիկտատորից որևէ բան խնդրելու սովորություն չունի, և համոզված չեմ, թե բացառություն կանի այս անգամ, մանավանդ, որ կոնսուլները ժամանակին նրան էլ են նեղել ։
— Այդ ամենը ես քննել եմ հարյուր անգամ և գրեթե բոլորն էլ ստուգել,— հառաչելով ասաց Մումերկոսը ։— Ավրելիան երեկ տեսնվել է նրանց կանանց հետ ։ Կրասոսը լսել անգամ չի ցանկացել, իսկ Լուկուլլոսը ցավակցել, բայց խուսափել է ընդհարվել Ֆուֆիդիայի հետ ։
— Խեղճ կին,— կարեկցանքով արտաբերեց Կոտտան,— սգից չելած ՝ Աիդը հիմա էլ թևերը փռել է մինուճար որդու վրա ։ Չէ ՛, Էմիլիո ՛ ս, Կեսարին փրկել է պետք, չպիտի թույլ տանք բնաջնջվի Հուլիոսների տոհմը ։
— Ավրելիան այսօր առավոտյան գնացել է Վեստայի տաճար. ավագ քրմուհին նրա ազգականուհին է ։
— Խելացի միտք է,— հավանություն տվեց Կոտտան,— վեստալուհիներին ևս հարկավոր է ոտքի հանել ։ Լավ, իսկ ի ՞ նչ կարող ենք անել մենք ։
Պրետորն ափով բռնեց գլուխը, և նրա դեմքը կնճռոտվեց մտածմունքից ։
— Այս գիշեր ես լուսացրել եմ բաց աչքով և ահա ինչ մտքի եմ եկել. ամբողջ Իտալիայում հիմա միայն մի մարդ կարող է փրկել նրան ։
— Ո ՞ վ է այդ մարդը,— հետաքրքրությամբ հարցրեց Կոտտան,— և ի ՞ նչ կապ ունեմ ես նրա հետ ։
— Սուլլան ամուսնանում է Մեսելայի դստեր հետ ։
— Իսկապե ՞ ս,— պրետորը քմծիծաղ տվեց,— ի ՞ նչ քամի է մտել ծերուկի գլուխը ՝ ամուսնանալ հիսունյոթ տարեկանում ։ Իսկ ես կարծում էի հերթական հրապուրանք է և...
Նա չավարտեց միտքը, քանի որ միանգամից պարզ դարձավ ՝ ինչպես է սենատորը մտադիր փրկել իր նախկին սանին և ինչու է եկել հենց իր մոտ. Մեսելայի որդին ՝ հայտնի հռետոր Քվինտոս Հորտենգիոսը, իր մտերիմ ընկերն է ու խոհակիցը, երկուսն էր ակադեմիկոս [ 12 ] են ։
— Չէ, սանիդ բախտն ուղղակի բերում է,— ասաց Կոտտան ՝ գլուխը տարուբերելով,— երևում է ՝ ճիշտ էին Գենիուսի [ 13 ] քրմերը, երբ գուշակեցին, թե նա ծնվել է Վեներայի հովանու ներքո և մեծ մարդ է դառնալու ։ Կարծում եմ ՝ Սուլլան չի մերժի հարսնացուին, եթե նա խնդրի ամուսնությունից առաջ նվեր մատուցել իրեն ՝ ներելով...— Կոտտան մտածեց մի պահ.— իր եղբոր փրկչի որդուն ։