— Ի ՞ նչն է այդպես մտահոգում քեզ ։ Ես ուզում եմ իմ գրկի մեջ մոռանաս ամեն հոգս ։
— Ես Հռոմի ամենամեծ սրիկան եմ,— Կեսարը դառնությամբ հոգոց հանեց,— Մարկոսն ինձ հանեց հուսալքության ճահճից, միլիոններ տվեց ՝ պլեբսին իմ կողմը գրավելու համար, իսկ ահա ինչպես եմ վարձահատույց լինում նրան ։
— Թող խիղճդ բոլորովին չտանջի քեզ,— հորդորեց Սեսիլիան ։— Դու Մարկոսին լավ չես ճանաչում, նա այն մարդը չէ, որ զուր տեղը փող վատնի. նրա մոտ հաշվված է մինչև վերջին ասը, և եթե նա ծախսել է մեկ տաղանդ, ապա միայն ՝ տասը շահելու միտումով ։ Դու երբևէ մտածե ՞ լ ես, թե ինչու է նա այդպես սիրալիր այժմ. չէ ՞ որ մինչ այդ անբարեհաճ էր քո հանդեպ ։
— Երևի թե կամենում է ստանալ երկրպագուներիս քվեները,— պատասխանեց Կեսարը ՝ զննելով առաստաղին արված նկարները ։
— Խե ՛ նթ,— Սեսիլիան շոյում էր նրա կուրծքը,— նա կամենում է քեզ հանել Պոմպեոսի դեմ ։
— Ահա թե ինչ,— Կեսարը գլուխը կտրուկ թեքեց դեպի Սեսիլիան և, մի պահ նայելով դեպի անսահման հեռուն, արտաբերեց դանդաղ,— նոր եմ հասկանում ՝ ինչու էր համոզում ինձ ՝ ելույթ ունենալ Լաբիենոսի դեմ ։ Նա, ի ՞ նչ է, երկյուղո ՞ ւմ է Մագնիայից ։
— Ընդլուսնյա այս աշխարհում նա մի մարդուց է վախենում միայն,— պատասխանեց Սեսիլիան ՝ քաղցր ժպտալով ։
— Ո ՞ վ է այդ մարդը ։— Գայոս Կեսարը ։
— Ե ՞ ս, Կրասոսը վախենո ՞ ւմ է ինձանից,— Կեսարը լիաթոք ծիծաղեց ։— Այդ ես պիտի վախենամ, քանի որ եթե նա պահանջի իր միլիոնները, ես, պարտքս մարելու համար, ստիպված կլինեմ բեռնակրություն անել նավահանգստում կամ երկանաքարեր պտտել Սուբուռայում, եթե, իհարկե, պատվախնդրությունս թույլ տա իջնել այդքան և չդրդի ընտրել բոլոր դժվարություններից ազատվելու ամենակարճ ուղին ։
Սեսիլիան նոր միայն նկատեց իր մարմնի մերկությունըը և քողարկեց այն ծածկոցով ։
— Զուր ես այդպես կարծում,— ասաց նա,— Կրասոսն իսկապես երկյուղում է քեզանից ։ Հիշո ՞ ւմ ես քո առաջին այցելությունը,— օ ՜, դու այն ժամանակ սև տոգայով էիր ու մռայլ ՝ ինչպես երբեք ։— Ուրեմն, հայտնի չէ ինձ ՝ ինչ խոսեցիր դու Մարկոսի հետ, բայց քո գնալուց հետո նա, խիստ մտահոգված, երկար քայլեց տան մեջ և գիտե ՞ ս ինչ ասաց. « Այդ Հուլիոսի հետ բարեկամանալն անվտանգ չէ բոլորովին, բայց առավել սարսափելի է նրա թշնամին լինել »։
Կեսարի համար լուրն անսպասելի էր և զարմացած Սեսիլիային էր նայում ։
— Մագնիային նա նախանձում է, և միայն այդքանը,— շարունակեց Սեսիլիան ։— Ամեն անգամ, նրա հաջողությունների մասին լուր առնելով, օրերով կորցնում է հանգիստը ։ Մարկոսը հիմա զինվորական նորաթուխ տրիբունի նման երազում է հաղթանակներ տանել, տրիումֆի արժանանալ ։ Բայց նրան այդ ամենին մղում է ոչ թե փառասիրությունը, որ պարսավելի չէ բնավ, այլ ագահությունը ։ Չես կարող պատկերացնել ՝ որքան ժլատ է նա ։ Նա նույնիսկ վերակացու չի պահում և