անբռնաբարելի իրաւունքները...” (Արամ Սարգսյան, “Ուրվագիծ 19խրդ դարի հայ
իմաստասիրության”):
Հետագայում լուսավորիչներ կոչված փոքրաթիվ այդ մտավորականներն ազգային իղձերի
իրականացման մեջ էին տեսնում անհատի կյանքի իմաստն ու գոյության նպատակը և
ջանում էին վերափոխել ժողովրդին, որպեսզի հայերն ընդունակ լինեն “իրենց կրօնի և
ընտանեկան սրբութեան համար, իրենց մարդկային կոչման և արժանաւորութեան համար
պաշտպանական սուրը նախապատիւ համարել ստրկական վատասրտութենեն, արիական
նախանձախնդրութիւնը՝ տղայական լաց ու կոծեն և պատուաւոր մահը անպատիւ
կեանքէն”: Նրանց ջանքերն իզուր չանցան՝ դարավերջին արդեն նկատվեցին ազգային
զարթոնքի նախադրյալներ: Սակայն յաթաղանը 1915 թվականին առաջինն ու անողոք
ոչնչացրեց մտավորականությանն ու ժողովրդի` ազգ դառնալ ձգտող հատվածին, որը
վերստին բերեց հայության ամբոխացման:
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ
1918 թվական հասած հայ հանրույթի վերոբերյալ նկարագիրը հիմք ունենալով՝ ամենևին
դժվար չէ հաշվարկել, որ հասարակական ամենապարզունակ հարաբերությունները
կարգավորելուն անտեղյակ և անընդունակ ժողովուրդը, իր առջև խնդիր ունենալով ստեղծել
ժողովրդավարական պետություն, ներքին կյանքը պիտի վերածեր անտանելի քաոսի:
Նախ այն պայմանների մասին, որում ստեղծվում էր պետությունը. “Կառավարությունը
գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն`
կատաստրոֆիկ: Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական
զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրաուծումը,
պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը,
Անդրկովկասի բաժանում ը անջատ պետությունների` այս խորին ցնցումները չէին կարող
չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության
քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխանակության, զինամթերքի
ծայր աստիճանի պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայություն կամ
սոսկալի
թանկություն,
ներմուծման
բացարձակ
ընդհատում,
երկաթուղային
հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա
հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով
կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի`
անիշխանություն” (վարչապետ Հ. Քաջազնունու 1918 թ. օգոստոսի 3ին ունեցած ելույթից, Ս.
Վրացյան, “Առաջին հանրապետություն”):
1919թ. Ալեքսանդրապոլ գործուղված քննիչն այսպես է նկարագրել քաղաքում տիրող
վիճակը. “Օրեց-օր դրությունն այստեղ անտանելի է դառնում: “Մաուզերիզմը”, որն առաջ
հետապնդվում էր, խիստ տարածում է ստացել: Չի լինում մի օր, որ չկատարվեն
սպանություններ ու կողոպուտներ, գողություններ: (Գրքի “Առաջին Հանրապետություն”
հատվածում ներկայացված մեջբերումները Ռոբերտ Ավագյանի “Հանցավորությունը
Առաջին հանրապետությունում” աշխատությունից են, Երևան, 1995): Իսկ ահա թե ինչ է
գրում Երևանի օկրուգային դատախազը. “Օրօրի աճող հանցավորությունն ընդունում է
վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները
մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը:
Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և
9