Մի որոշ ժամանակ անց սկիզբ առավ նոր շարժում ՝ թոնդրակյանությունը, որին հարեցին նաև ազնվականներ ու բարձրաստիճան հոգևորականներ: Հայ կառավարիչները կրկին դիմեցին բյուզանդական կայսրության օգնությանը, և արդյունքը եղավ այն, որ կամք դրսևորելու ընդունակ հայերը ևս երկու հարյուր տարի ամենադաժան միջոցներով ոչնչացվեցին իրենց իսկ երկրում: Ով հաջողեցրեց` բռնեց Եվրոպայի ճամփան ՝ Վերածնունդ պարգևելու աշխարհի այդ հատվածին, իսկ Հայաստանը դադարեց գոյություն ունենալ որպես երկիր: Համաձայն պատմական փաստերի, այդ նույն ժամանակներից սկսած ժողովուրդը թաղվեց նյութապաշտության ճահճի մեջ:
ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ
Հայության սերուցքը միայն ներքին ճակատում չէր ոչնչանում: Հայ ժողովրդին թուլացնելու, նրան մարտունակությունից զրկելու ձգտումներ ունեին նաև նվաճողները: Այն նույն ժամանակ, երբ դավանաբանական տարաձայնությունների պատճառով ոչնչացվում էր ազգի քաղաքականապես ակտիվ հատվածը, թե’ բյուզանդացիք, թե’ պարսիկները հայկական այրուձին հեռացնում էին երկրից և կռվի ուղարկում ամենադժվարին հատվածները ՝ նպատակ ունենալով ոչնչացնել այն: Ծրագրված կերպով թուլացվում էին նախարարաց տները ՝ կամենալով ջլատել հայրենասիրությունն արյան մեջ կրող ազնվականությանը: Արաբական խալիֆաթի օրոք նախարարաց տների հարյուրավոր ներկայացուցիչներ խաբեությամբ հրավիրվեցին Նախճավան, ձերբակալվեցին ու հրկիզվեցին: Այդ ժամանակ արդեն ժողովրդի մեջ միտք կրող, անանձնական գաղափարներ ունեցող ու այդ գաղափարներին անմնացորդ նվիրվելու ընդունակ մարդիկ սարսափելիորեն չնչին տոկոս էին կազմում: Ու երբ ընդամենը քսան հազարանոց սելջուկյան բանակը հայտնվեց Հայաստանում, երկրում բնակվող մարդկային բազմամիլիոն բազմությունն այլևս զրկված էր արտաքին վտանգը դիմակայելու ունակությունից: Իսկ մոնղոլների հասցրած հարվածից հետո, երբ սեփական անդորրն ապահելու նպատակով քոչվորները մորթեցին ազնվականական վերջին տների արական սեռի բոլոր ներկայացուցիչներին ՝ հայ ժողովուրդը դադարեց այլևս լիարժեք պատմություն ունենալ:
Սկսվեց ստրկության վեցդարյա շրջանը, որը հայ էթնոսի ուղեղից ջնջեց հայրենիք, ազգ զգացողությունները: Ուշադրություն դարձրեք ՝ 17-18-րդ դարերում Հայաստանի ազատագրությանն իրենց կյանքը նվիրած անհատները բազմամիլիոն հայ ժողովրդին որպես գործոն հաշվի չէին առնում ՝ հույսը կապելով գլխավորապես օտար պետությունների հետ:
Անգաղափար և անղեկ մեր թափառումի մեջ լուսավոր էջ բացվեց 19-րդ դարում, երբ Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական ցնցումները թեկուզ թույլ, այնուամենայնիվ, իրենց արձագանքը գտան Հայաստանում, և արևմուտքում կրթված ու արևմուտքի ավանդույթները յուրացրած հայ փոքրաթիվ մտավորականությունը կյանքի նպատակ դարձրեց հայությանն ինքնամոռացության թմբիրից հանելը: Բայց նրանք ստիպված եղան ցավով արձանագրել, որ“ հայ ազգը բարոյական, մտավոր և տնտեսական դարավոր ճնշման հետևանքով դարձել է կրավորական, կորցրել հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաշտվել այն մտքի հետ,“ որ ինքն ոչ թէ միայն ազգ չէ, այլ որ անհատներից իւրաքանչիւրը իրաւունք չունի մինչև անգամ մարդի անունը կրելու, իրաւունք չունի այն հասարակ ընդհանուր մարդկային իրաւունքները վայելելու, որ վայելում է ամեն մի մարդկային էակ...“: Հայը անկման այնպիսի աստիճանի է հասել, որ չի հանդգնում պահանջել“ կեանքի ապահովութեան և ազատութեան
8