անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը և կանգնեցվի ավերածությունը: Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց”:
Ներքին գործերի նախարարի օգնականը Նախարարների խորհրդին ուղղված իր զեկուցագրում գրել է.“ Մարդկանց ահագին բազմություն սպառազինված լավագույն զենքով ցրված է հանրապետության բոլոր անկյուններում: Չունենալով ոչ մի հաստատուն պարապմունք և, որ կարևոր է, բացարձակ հափշտակության և կողոպուտի միջոցով հարստանալը գերադասելով քրտնքոտ վաստակից, նրանք իրենց նվիրել են ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէ: Բարոյական ըմբռնումը ոչնչացել է արդեն: Շիրակի նահանգապետն իր անզորությունն է հայտնում իր նահանգում ավելի քան 6000 զինված անձանց դեմ: Էջմիածնի գավառում օրը ցերեկով նուխեցիները քանի անգամ հարձակվել են գնացքի վրա: Վերջին հարձակման ժամանակ սպանվեցին 41 մարդ, վիրավորվեցին 82-ը: Ի ՞ նչ է Զանգիբասարը: Ավարարիչ ուժերի մի կատաղի մրցում:... Երկրի կյանքը վրդովող երկրորդ հանգամանքը գաղտնի ավազակախմբերի գոյությունն է: Սրանք կազմված են գլխավորապես բնիկ տարրերից, որոնք դարանամուտ են լինում գլխավորապես ճանապարհների վրա և զուտ կողոպուտի նպատակով սպանում են ճամփորդներին և թալանում: Հայաստանի բոլոր մասերում այդ երևույթը նկատվում է:... Երևանից Աշտարակ տանող խճուղու մոտի Միկինի ձորը մի սպանդանոց է անցորդների համար: Այնտեղ երկու տարվա ընթացքում մոտ 100 մարդ է սպանվել:... Երկիրը լիքն է բանդող քայքայող տարրերով”:
Կարսի նահանգապետը Կառավարության նախագահին ուղղված զեկուցագրում նշել է.“ Մարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով... Մարդկանց մեջ բթացել է երկյուղը դեպի քրեական պատիժը... Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք”:
Ղարաքիլիսա գավառում 1919 թ. հունվարի 1-ից մինչև 1920 թ. հունվարի 1-ը կատարվել էր 58 սպանություն, 60 գողություն, Երևանի գավառում 1919 թ. մարտի 22-ից 29-ը ընկած ժամանակահատվածում կատարվել էր 9 սպանություն, Դիլիջանի գավառում 1919 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կատարվել էր 66 սպանություն և 4 սպանության փորձ:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
“ Այն խոսքը, թե` ով առավոտ քնից շուտ վեր կենա, նա է իշխանության տերն ու տնօրենը, այս պարագայում կարելի է հանգիստ խղճով թույլատրել, որ այդ վարկաբեկիչ խոսքը վերագրվի Հայաստանի Հանրապետական կառավարությանը”, գրել է“ Աշխատանք” թերթը 1919 թվականի փետրվարին:
“ Մեր պաշտոնեության 90 տոկոսը զեղծարար է: Զեղծում ու կեղծում են ամենքը, ալանթալան են անում բոլորը, ովքեր ծույլ չեն, որովհետև որքան շատ են զեղծում ու հափշտակում` այնքան բարձրանում է նրանց աստիճանն ու պատիվը”,- [ նշել է“ Հայաստանի աշխատավորը”:
Հայաստանի տարածքի Վարչակազմի ու միլիցիայի տեսուչ Բագրամյանցի 1919 թվականին գրած զեկուցագրում նշված է.” Միլիցիայի պետին հայտնի չէր, թե ինչ է կատարվում տեղամասերում, կոմիսարները ոչինչ չգիտեին իրենց օգնականների
10